Ինչպե՞ս Ֆրանսիայի քաղաքական ազդեցությունը թուլացավ միջազգային համակարգի հավասարումների վրա
Pars Today - Վերջին մի քանի տարիների ընթացքում Ֆրանսիան կորցրել է իր քաղաքական ազդեցության զգալի մասը և չունի նախկին ազդեցությունը միջազգային համակարգի ներկայիս հավասարումների վրա։
Ըստ Pars Today-ի՝ Ֆրանսիան, որպես պատմության ամենակարևոր գաղութատերերից մեկը, ինչպես նաև Անվտանգության խորհրդի մշտական անդամ և միջուկային ակումբի և ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի անդամ, մի քանի տասնամյակ օգտվում է բացառիկ արտոնություններից միջազգային հարաբերություններում։
Այս երկիրը Գերմանիայի հետ միասին հայտնի էր նաև որպես Եվրամիության կարևորագույն անդամ։ Բայց որոշ ժամանակ է, որ շրջվել է բախտի անիվը և նույնիսկ արևմտյան վերլուծական կենտրոնները կարծում են, որ Ֆրանսիան վերջին մի քանի տարիների ընթացքում կորցրել է իր քաղաքական ազդեցության զգալի մասը և չունի նախկին ազդեցությունը միջազգային համակարգի հավասարումների վրա։
Արդյոք ավելի լավ կլինի՞, որ Մակրոնը հեռանա պաշտոնից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրավիրել է արտահերթ ընտրություններ՝ հույս ունենալով, որ Լը Պենի և արմատական ձախերի հանդեպ վախը կսարսափեցնի ֆրանսիացի ընտրողներին։ Սակայն արդյունքը եղավ այն, որ Լը Պենը մեծ թվով ձայներ ստացավ, իսկ Մակրոնի դաշինքը ստիպված եղավ օգնություն խնդրել ձախերից։ Բայց կարճ ժամանակ անց նա հրաժարվեց ձախակողմյան դաշնակիցներից և կնքեց մի գործարք, որի համաձայն Լը Պենը կաջակցեր Միշել Բարնիեի գլխավորած կենտրոնամետ-պահպանողական կառավարությանը՝ ներգաղթային քաղաքականության և այլ հարցերի շուրջ զիջումների դիմաց:
Այնուամենայնիվ, Լը Պենը նույնպես ավարտեց Բարնիեի աշխատանքը՝ չնայած բազմաթիվ իրավական խոչընդոտներին, և այժմ վերլուծաբաններն ասում են, որ ավելի լավ կլիներ, որ Մակրոնը հեռանա, քանի որ 1969 թվականին դը Գոլը հեռացավ իշխանությունից շատ ավելի քիչ ձախողումներով, քան Մակրոնի ձախողումները: Զարմանալի չի լինի, եթե Մակրոնը նույնպես դիմի նման քայլի, քանի որ ստեղծված իրավիճակով նրա համար հեշտ չի լինի դիմանալ մինչև 2027 թվականի ընտրությունները։
Ֆրանսիայի կառավարության քաոսային իրավիճակը լրատվամիջոցների տեսանկյունից
Փարիզում լույս տեսնող հանրահայտ Le Figaro թերթը գրել է, որ Ֆրանսիայի արտաքին ազդեցությունը վաղուց նվազել է, և որ նա ի վիճակի չէ դերակատարում ունենալ միջազգային և տարածաշրջանային ճգնաժամերում:
Le Figaro-ն նաև խոստովանել է, որ 2017-ից, երբ Էմանուել Մակրոնը որպես նախագահ մուտք գործեց Ելիսեյան պալատ, առաջացել են մեծ խնդիրներ, որոնցից ամենակարևորը հանրային դժգոհությունն է նրա տնտեսական քաղաքականության և հասարակության ավելի աղքատ խավերի նկատմամբ նրա անտարբերության հանդեպ, ինչը սոցիալական անհավասարության պատճառ է դարձել։
Անկարայում լույս տեսնող անգլալեզու «Դեյլի Սաբահ» թերթում հանդիպում ենք նաեւ հետեւյալ վերլուծությանը. -Խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ լիակատար քաոսը ստվերել է Ֆրանսիայի քաղաքական մթնոլորտը։ Այժմ ֆրանսիացի բոլոր քաղաքական ակտիվիստները լավ գիտեն, որ Մակրոնի անկարողությունը քաոսի է հանգեցրել ֆրանսիայի քաղաքականությունը և իհարկե, բացի ներքաղաքական խնդիրներից, կա ևս մեկ խնդիր, և դա երկրի ազդեցության նվազումն է միջազգային մակարդակով։
Եվրոպայում թույլ ներկայությունը
Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալուց հետո, Ֆրանսիան և Գերմանիան միշտ ճանաչվել են որպես միության կարևորագույն ուժեր։ Արդյունքում նրանց քաղաքական խնդիրներն ուղղակիորեն ազդում են ամբողջ միության վրա։
Քուինսիի հետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Անատոլ Լիոնն այս թեմայով ասել է. «Ֆրանսիան և Գերմանիան երկու կարևոր երկրներ են, որոնք շատ կարևոր են նաև Եվրոպայի տնտեսության համար։ Սակայն ընդամենը մեկ ամսվա ընթացքում երկու կառավարություններն էլ բախվեցին փլուզման, ներքին պառակտումների և լարվածության՝ կապված բյուջեի դեֆիցիտների հետ»:
Երկու դեպքում էլ կտրուկ սրվել են նրանց ֆինանսական խնդիրները, որոնք ներառում են տնտեսական ինֆլյացիան, սոցիալական բյուջեների վրա ճնշումները և Ուկրաինային սպառազինության աջակցության ծախսերը: Գործնականում կարելի է տեսնել, որ Ֆրանսիայում ֆինանսական ճգնաժամը հանգեցրել է հիմնական քաղաքական կուսակցությունների անկմանը և ճանապարհ է հարթել ծայրահեղական և արմատական քաղաքական գործիչների աճի համար:
Քաղաքական ազդեցության կորուստ Արևմտյան Ասիայում և Աֆրիկայում
Վերջին մի քանի տարիների ընթացքում Ֆրանսիան փորձել է ինքնահաստատվել որպես օտար դերակատար՝ նենգորեն ազդելով լիբանանյան քաղաքական կառույցի վրա: Բայց ոչ մի հաջողության չի հասել, և կարելի է վստահորեն ասել, որ Լիբանանի քաղաքական խնդիրների զգալի մասը Ֆրանսիայի քաղաքականության հետևանք է։
Փաստերը վկայում են, որ Լիբանանում ոչ միայն Հեզբոլլահը, քաղաքական այլ շարժումները ևս չեն ցանկանում աջակցել Սամիր Ջաաջային, քանի որ նա չունի ժողովրդի աջակցությունը որպես վստահելի գործիչ Ֆրանսիայում և Սիոնիստական ռեժիմում:
Բացի Լիբանանի և Սիրիայի դեպքերից, Ֆրանսիան նաև զգալի քաղաքական ձախողումներ է ունեցել Աֆրիկայում։ Չնայած Լիբիայում պետականաշինության գործընթացի վրա ազդելու Ֆրանսիայի քաղաքական և անվտանգության ջանքերին, աֆրիկյան նավթային այս երկիրը քիչ ուշադրություն է դարձնում Փարիզի պահանջներին և Փարիզը կորցրել է ազդեցությունը նաև աֆրիկյան այլ երկրներում, ինչպիսիք են Թունիսը, Ալժիրը և Չադը: