Մադուրո. Վենեսուելան ԲՐԻԿՍ-ի հետ միասին կփորձի բազմաբևեռ աշխարհ ստեղծել
-
Մադուրո. Վենեսուելան ԲՐԻԿՍ-ի հետ միասին կփորձի բազմաբևեռ աշխարհ ստեղծել
Pars Today- Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ այս երկրի գլխավոր նպատակներից մեկը ԲՐԻԿՍ խմբի հետ համագործակցելն է՝ բազմաբևեռ աշխարհ ստեղծելու համար։
Նիկոլաս Մադուրոն ուրբաթ օրը Վենեսուելայի խորհրդարանում երդվել է երկրի նախագահի պաշտոնում երրորդ վեցամյա ժամկետով։ BRICS միջազգային հեռուստաալիքի հայտարարության համաձայն՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությանը մասնակցել են 125 երկրների և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ։
Ինչպես նշում է Pars Today-ը, Մադուրոն այս երկրի խորհրդարանում հայտարարել է, որ Վենեսուելայի գլխավոր նպատակներից մեկը ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների հետ բազմաբևեռ աշխարհ կառուցելն ու ստեղծելն է։
Այդ կապակցությամբ նա ասել է. «Անհրաժեշտ է խթան ստեղծել բազմաբևեռ աշխարհ կերտելու և Վենեսուելային ներառելու խաղաղության, համագործակցության և զարգացման նոր քաղաքականության առաջնագծում: Ներկայումս Վենեսուելան BRICS-ի հետ միասին նոր աշխարհ է ստեղծում, մի աշխարհ, որը կսկսի նոր պատմություն»: