Գրենլանդիայի գնումը․ ԱՄՆ հանրապետականների օկուպացիոն օրինագիծը
Pars Today – ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամները օրինագիծ են ներկայացրել Գրենլանդիայի գնման շուրջ բանակցությունները թույլատրելու համար:
Ինչպես նշում է Pars Today-ը, օրինագիծը, որի գլխավոր մշակողներն են ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամներ Էնդի Օգլզը և Դիանա Հարշ Բարգերը, վերնագրված է «Դարձյալ հզորացնել Գրենլանդիան» և տարածվել է ամերիկացի օրենսդիրների շրջանում։ Fox News-ը հայտնել է, որ օրինագծի նախագծողների և ներկայացնողների թվում են ընդհանուր առմամբ 10 ներկայացուցիչներ։
Օրինագիծը առաջարկում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հունվարի 20-ից՝ նախագահի երդման օրվանից սկսած բանակցություններ վարել Դանիայի հետ Գրենլանդիա կղզին գնելու համար։
Թրամփը ցանկանություն է հայտնել, որ Գրենլանդիան դառնա Միացյալ Նահանգների մի մասը։ Նա չի բացառել ռազմական և տնտեսական ուժի կիրառումը ստիպելու Դանիային կղզին զիջելու համար:
Գրենլանդիան դարեր շարունակ եղել է Դանիայի ինքնիշխանության տակ։ Կղզին ներկայումս գտնվում է Դանիայի տիրապետության տակ՝ որպես կիսաինքնավար շրջան։ Գրենլանդիայի վարչապետ Մութե Ագդեն վերջին ամիսներին ակտիվացրել է Դանիայից անկախություն ձեռք բերելու ջանքերը, կղզին գնելու Միացյալ Նահանգների ճնշումները մեծանելուն զուգահեռ: Նա բազմիցս ընդգծել է, որ կղզին չի վաճառվում, և որ Գրենլանդիայի բնակիչները պետք է որոշեն դրա ապագան։
Գրենլանդիան գնելու ցանկությունից բացի, Թրամփն առաջարկել է Կանադան միացնել ԱՄՆ-ին ու նաև վերցնել Պանամայի ջրանցքը:
Ծրագրեր, որոնք, ըստ փորձագետների, աշխարհին ևս մեկ անգամ բացահայտեցին ԱՄՆ-ի իրական վերաբերմունքը այլ երկրների նկատմամբ, ինչը վերևից ներքև հայացք է և հիմնված է բացահայտ հեգեմոնիայի վրա։ 21-րդ դարում, չնայած համաշխարհային մակարդակի մեծ փոփոխություններին և զարգացումներին, Ամերիկան այլ երկրների նկատմամբ ունի նույն իմպերիալիստական հայացքը, ինչպես 19-րդ և 20-րդ դարերում, և հիմնվելով բացառապես իր նպատակների և շահերի վրա՝ առանց միջազգային Օրենքների նկատմամբ որևէ հարգանքի, հատկապես երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, պահանջում է բռնակցել երեք կարոր երկիր ու շրջան՝ Կանադան, Գրենլանդիան և Պանաման։
Գրենլանդիան, հատկապես «Պիտոֆիկ» կոչվող ավիաբազան, ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի բանակի և այդ երկրի բալիստիկ հրթիռների համակարգի վաղաժամ նախազգուշացման համակարգի համար և համարվում է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև ամենակարճ ճանապարհը:
Գրենլանդիան աշխարհի ամենամեծ կղզին է, որը զբաղեցնում է 2,166,086 քառակուսի կիլոմետր տարածք: