Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i228110-Հայաստանի_անդամակցությունը_ԵՄ_ին_եւ_ԵԱՏՄ_ին_անհամատեղելի_է._Լավրով
Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը, որին ձգտելու մասին հայտարարել է Երեւանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ միաժամանակյա մասնակցության հետ, մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2025 06:03 Asia/Tehran
  • Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը, որին ձգտելու մասին հայտարարել է Երեւանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ միաժամանակյա մասնակցության հետ, մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա հիշեցրել է ՌԴ՝ ԵԱՏՄ զարգացմամբ զբաղվող փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի անհամատեղելիության մասին։

«Որովհետեւ դրանք երկու տարբեր ազատ առեւտրի գոտիներ են, տուրքերից եւ սակագներից հրաժարվելու կամ նվազեցնելու երկու տարբեր համակարգեր, դրանք չեն համընկնում»,- ասել է նա։