Սալիվան. ԱՄՆ-ի գերակայության դարաշրջանը Բայդենից առաջ էր ավարտվել
https://parstoday.ir/hy/news/world-i228128-Սալիվան._ԱՄՆ_ի_գերակայության_դարաշրջանը_Բայդենից_առաջ_էր_ավարտվել
Pars Today - Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը խոստովանել է,որ ԱՄՆ-ի գերակայության դարաշրջանն ավարտվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2025 13:14 Asia/Tehran
  • Սալիվան. ԱՄՆ-ի  գերակայության դարաշրջանը Բայդենից առաջ էր ավարտվել

Pars Today - Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը խոստովանել է,որ ԱՄՆ-ի գերակայության դարաշրջանն ավարտվել է:

Ամերիկյան The New York Times թերթին տված հարցազրույցում Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, անդրադառնալով ԱՄՆ գերիշխանական համակարգի ավարտին, ասել է. -«Հետսառը պատերազմի ժամանակաշրջանն ավարտվել է։ 1990-ականներից և 2000-ականների սկզբից ամերիկյան գերակայության դարաշրջանն ավարտվել է: Մինչ Բայդենի վարչակազմի իշխանության գալը ամերիկյան գերակայության դարաշրջանն ավարտվել էր»։

Ըստ Pars Today-ի, Սալիվանը անդրադարձել է Գազայի պատերազմին և արդարացնելով Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումները Գազայի հիվանդանոցների, մզկիթների, եկեղեցիների և այլ քաղաքացիական տարածքների վրա, ՀԱՄԱՍ-ին մեղադրել է դպրոցները, մզկիթներն ու հիվանդանոցները ռազմական նպատակներով օգտագործելու մեջ:

Սա այն դեպքում, երբ այս պնդումը մերժվել է ՄԱԿ-ի, եվրոպական երկրների և նույնիսկ որոշ իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաների կողմից: Միավորված ազգերի կազմակերպության զեկույցի համաձայն՝ Գազայի նահատակների ավելի քան 70 տոկոսը կանայք և երեխաներ են։

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը  պաշտպանելով Սիոնիստական ​​ռեժիմին զենք մատակարարելու  Բայդենի որոշումը՝ ասել է.«Մենք չենք կարող դադարեցնել զենքի առաքումը Իսրայել»։