Անվանվել են ԱՄՆ-ի ամենավտանգավոր քաղաքները
Yahoo-ն հրապարակել է ԱՄՆ-ի ամենավտանգավոր քաղաքների ցանկը։
Այս «պատվավոր» ցուցակում առաջինը Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքն է։ Հոդվածի հեղինակ Լինդսի Փալսի խոսքով՝ Մեմֆիսը ճանաչվել է ամենավտանգավորն ԱՄՆ-ում, իսկ բռնի և սեփականության ոլորտում հանցագործությունների մակարդակը գերազանցում է ազգային միջինը։
Այստեղ հանցագործության զոհ դառնալու հավանականությունը տասից մեկն է։
Իհարկե, քաղաքի ընկերական մթնոլորտը և բնակարանների մատչելի գները գրավում են ընտանիքներին, սակայն, ըստ ցուցակի հեղինակի, դա դժվար թե օգնի ձեզ հանգիստ քնել գիշերը:
Yahoo-ն ԱՄՆ Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքն անվանել է երկրորդ ամենավտանգավոր քաղաքը:
Սենթ Լուիսի հանցավորության մակարդակը ապշեցուցիչ է, 1000 բնակչի հաշվով 87 հանցագործություն, ինչը քաղաքը հաճախակի դարձնում է ազգային նորություններում՝ տարբեր պատճառներով: Զարմանալի չէ, որ մարդիկ զգուշանում են մթնելուց հետո լքել իրենց տները:
Ցուցակի երրորդ ամենավտանգավոր քաղաքը Միչիգան նահանգի Դեթրոյթն է:
Տնտեսական անկումը, ավտոարդյունաբերության անախորժությունները և 2013-ի սնանկացումը ծանր հարված հասցրեցին քաղաքին, և բնակչության թիվը կտրուկ նվազեց։
Դեթրոյթն ավելի ապահով է, քան ԱՄՆ քաղաքների միայն 1%-ը, որտեղ 1000 բնակչի հաշվով 66 հանցագործություն է տեղի ունենում և ավտոմեքենաների առևանգման հավանականությունը 65-ից 1 է:
Մի փոքր ավելի քիչ վտանգավոր քաղաքների ցանկում, ըստ հեղինակի, ներառվել են նաև Ալաբամայի Բիրմինգհեմը, Արկանզասի Լիթլ Ռոքը, Լուիզիանայի Նյու Օռլեանը, Օհայոյի Քլիվլենդը, Միսսուրիի Կանզաս Սիթին, Հարավային Կարոլինայի Միրթլ Բիչը և Կոլորադոյի Դենվերը:
news.am