250 միլիոն դոլար - Ամենաթանկ երդմնակալության արարողությունը Թրամփի համար
https://parstoday.ir/hy/news/world-i228318-250_միլիոն_դոլար_Ամենաթանկ_երդմնակալության_արարողությունը_Թրամփի_համար
Դոնալդ Թրամփի երդմնակալությունը ԱՄՆ-ի համար, 250 միլիոն դոլար ծախս կունենա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2025 14:54 Asia/Tehran
  • 250 միլիոն դոլար - Ամենաթանկ երդմնակալության արարողությունը Թրամփի համար

Դոնալդ Թրամփի երդմնակալությունը ԱՄՆ-ի համար, 250 միլիոն դոլար ծախս կունենա:

Ինչպես հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը, մեջբերելով Reuters-ը, Թրամփի նախագահության առաջին շրջանի ընթացքում այս ծախսը հայտարարվել էր 107 մլն դոլար ։

Աշխարհի մի խումբ միլիարդատերեր, այդ թվում՝ սոցիալական ցանցերի մենեջերներ, իրենց ներդրումն են ունեցել այս ծախսերը հոգալու գործում:

Վիրտուալ արժույթների ոլորտում ակտիվ ընկերություններն առաջին անգամ միացել են Թրամփի քաղաքական արշավի դոնորների խմբին։

Թրամփը երկուշաբթի օրը՝ Վաշինգտոնի ժամանակով, երդվելու է որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ։