Ի՞նչ նպատակ է հետապնդում Թրամփը՝ մաքսատուրքերի բարձրացմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i228410-Ի_նչ_նպատակ_է_հետապնդում_Թրամփը_մաքսատուրքերի_բարձրացմամբ
Փորձագետները կարծում են, որ ԱՄՆ նախագահն առևտրային պատերազմ է սկսել Չինաստանի ու Եվրոպայի դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2025 08:42 Asia/Tehran
  • Ի՞նչ նպատակ է հետապնդում Թրամփը՝ մաքսատուրքերի բարձրացմամբ

Փորձագետները կարծում են, որ ԱՄՆ նախագահն առևտրային պատերազմ է սկսել Չինաստանի ու Եվրոպայի դեմ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը գտնվելու երկրորդ օրը սպառնացել է փետրվարի 1-ից 10 տոկոս մաքսատուրքեր սահմանել Չիանստանից ներմուծվող ապրանքների համար։

Հղում անելով «Թասնիմ» գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ չինական ապրանքների համար մաքսատուրքը սահմանվում է Մեքսիկա և Կանադա ֆենտանիլային դեղամիջոցների առաքումների պատճառով։

Նա հավելել է, որ դիտարկում է Եվրամիությունից ներմուծվող ապրանքների համար նմանատիպ մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը։

ԱՄՆ նախագահն ասել է.«Եվրամիության հետ մենք ունենք 350 միլիարդ դոլարի առևտրային դեֆիցիտ։ Մեզ հետ շատ վատ են վերաբերվում, ուստի պետք է սպասեն նոր սակագների»։

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը, արձագանքելով Թրամփի հայտարարությանն ասել է. «Մենք միշտ հավատացել ենք, որ առևտրային կամ սակագնային պատերազմում հաղթողներ չկան, և Չինաստանը հաստատակամորեն պաշտպնելու է իր ազգային շահերը»։

Իսկ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Շվեյցարիայի Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, հայտարարել է, որ ԵՄ-ի համար մաքսատուրքեր սահմանելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը «զրոյական գումարով խաղ է»։

Քաղաքական փորձագետները կարծում են, որ ԱՄՆ նոր նախագահի հայտարարությունները վկայում են նրա մտադրության մասին՝ Վաշինգտոնի կամքը պարտադրել իր առևտրային գործընկերներին և փորձել խաթարել համաշխարհային տնտեսական և առևտրային կարգը։