Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ 2025 թվականի պլանների վերաբերյալ ասուլիսում։
«Կենտրոնացած եմ Ուկրաինայի անվտանգության վրա և մտադիր չեմ տասնամյակներ շարունակ լինել իշխանության ղեկին։ Բանակցությունների մասնակից պետք է լինեն Ուկրաինան, Եվրոպան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը։ Այսպիսին պիտի լինի բանակցային սեղանը։ Թրամփից անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ։ Ես հավատում եմ, որ նա կօգնի ավարտին հասցնել պատերազմը»,- նշել է նա։
Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է 100 մլրդ դոլարի օգնություն, այլ ոչ թե 350 մլրդ դոլարի։
<<100 միլիարդ տրամադրել են Եվրոպա և գործընկերները, 100 միլիարդ՝ ԱՄՆ-ն, ոչ 500, ոչ 300 և ոչ 700։ Մենք չենք ճանաչում 500 միլիարդ դոլարի պարտք»,- նշել է նա։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավերժ չէ, իսկ իրենց երկարատև խաղաղություն է հարկավոր։
«Ռազմավարական գործընկերները պետք է ցանկություն ունենան համաձայնագրեր ստորագրելու, և ես ցանկանում եմ, որ ԱՄՆ-ի հետ մեր համաձայնագիրը լինի առանց սկանդալների։ Անվտանգության երաշխիքները պետք է շարադրվեն համաձայնագրում, այլ ոչ միայն բառերով։ Չեմ վիրավորվում բռնապետ բառից, վիրավորվում են նրանք, ովքեր իսկապես բռնապետ են»,- նշել է նա։