Ռուսաստանի ՊՆ-ում հայտարարել են, որ ԱՊՀ երկրների ՀՕՊ համակարգը կկատարելագործվի
https://parstoday.ir/hy/news/world-i231794-Ռուսաստանի_ՊՆ_ում_հայտարարել_են_որ_ԱՊՀ_երկրների_ՀՕՊ_համակարգը_կկատարելագործվի
ԱՊՀ անդամ պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդին կից Հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեի՝ Ալմաթիում կայացած 60-րդ նիստում երկրների պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները քննարկել են 13 հարց, որոնք վերաբերում են ՀՕՊ միավորված համակարգի կատարելագործմանը, ինչպես նաև երկրների միջև երկկողմ և բազմակողմ ռազմական համագործակցության ամրապնդմանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 25, 2025 12:29 Asia/Tehran
  •  Ռուսաստանի ՊՆ-ում հայտարարել են, որ ԱՊՀ երկրների ՀՕՊ համակարգը կկատարելագործվի

ԱՊՀ անդամ պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդին կից Հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեի՝ Ալմաթիում կայացած 60-րդ նիստում երկրների պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները քննարկել են 13 հարց, որոնք վերաբերում են ՀՕՊ միավորված համակարգի կատարելագործմանը, ինչպես նաև երկրների միջև երկկողմ և բազմակողմ ռազմական համագործակցության ամրապնդմանը։

Նիստում ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ հարցերով համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը հայտարարել է, որ ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ համակարգի կատարելագործումը կշարունակվի։

«Գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովն ընդգծել է, որ ԱՊՀ անդամ պետությունների հակաօային պաշտպանության համակարգը կկատարելագործվի», - հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գրեխովը նշել է, որ հոբելյանական նիստի անցկացման վայրն ընտրվել է ոչ պատահականորեն. 30 տարի առաջ՝ 1995 թ. փետրվարի 10-ին, պետությունների ղեկավարները հենց Ալմաթիում են ստորագրել Անկախ Պետությունների Համագործակցության հակաօդային պաշտպանության միավորված  համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը:

armenpress.am