ՆԱՏՕ-ն պաշտպանում է Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/world-i2323-ՆԱՏՕ_ն_պաշտպանում_է_Եվրոպայում_ԱՄՆ_ի_ռազմական_ներկայության_ընդլայնումը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունեց Եվրոպայում ռազմական ներկայությունն ընդլայնելու ԱՄՆ-ի որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2016 04:20 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն պաշտպանում է Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունեց Եվրոպայում ռազմական ներկայությունն ընդլայնելու ԱՄՆ-ի որոշումը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Շտոլտենբերգն ակնարկելով Եվրոպայում ռազմական ներկայությունն ընդլայնելու ԱՄՆ-ի ընդունած որոշման մասին այդ երկրի պաշտպանության նախարար Աշթոն Քարթերի երեքշաբթի օրը կատարած հայտարարությանն ընդգծեց. «ՆԱՏՕ-ն խիստ ողջունում է այս որոշումը»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համոզմամբ եթե Քարթերի նախագիծը հաստատում ստանա Եվրոպայում ԱՄՆ-ի գործունեության համար նախատեսված ռազմական բյուջեն կբարձրանա 3.4 միլիարդ դոլարի, ինչը կհանգեցնի ՆԱՏՕ-ի հզորացմանն ու հավաքական պաշտպանության հնարավորության մեծացմանը:

«Բյուջեի բարձրացումը կարող է ազդեցիկ լինել ամերիկացի ուժերի գործողությունների ընդլայնման, մանևրների և ուսումնավարժանքների հնարավորության ստեղծման ու ենթակառույցների ընդլայնման հարցում: Դա ապացուցում է Եվրոպայի անվտանգության հանդեպ ԱՄՆ-ի մշտական հանձնառությունը»,-ասել է Շտոլտենբերգը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը երեքշաբթի օրն ընդգծեց, որ Եվրոպայի արևելքում Ռուսաստանի ներազդեության ընդլայնումը կանխելու նպատակով Վաշինգտոնը նպատակ ունի մեծացնել Մոսկվայի տարածամոլական քաղաքականությանը դիմակայելու համար 2017 թվականի իր բյուջեի ծավալները: