Բելգիայում հունիսի 24-ին համազգային գործադուլ է անցնելու
(last modified Fri, 24 Jun 2016 06:44:57 GMT )
Հունիս 24, 2016 11:14 Asia/Tehran
  • Բելգիայում հունիսի 24-ին համազգային գործադուլ է անցնելու

Բելգիայում հունիսի 247-ին կանցնի համազգային գործադուլ իշխանությունների սոցիալ տնտեսական քաղաքականության դեմ :

Բրյուսելում չեն աշխատելու հասարակական տրանսպորտը, առեւտրի կենտրոնները ու ցանցային սուպերմարկետները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Խնդիրներ կունանան նաեւ Բրյուսելի միջազգային օդանավակայանի ուղեւորները:

Մի քանի օր առաջ Բելգիայում Բրյուսելի օդանավակայանում բեռնակիրներն էին գործադուլ արել: Այդ ժամանակ յուրաքանչյուր երկրորդ չվերթի թռիչքը միջինը 45 րոպեով ուշանում էր:

Մայիսի վերջին էլ պետական ոլորտի աշխատողների համընդհանուր գործադուլն էր իշխանությունների կոշտ խնայողության դեմ: Համընդհանուր գործադուլը համընկել էր Վալոնիայում երկաթգծային աշխատողների գործադուլին, նաեւ Վալոնիայում ու Բրյուսելում բանտի հսկիչների բոոքի ակցիային: Գործադուլը մասամբ կամ ամբողջովին կաթվածահար էր արել գնացքների ու հասարակական տրանսպորտի երթեւեկությունը թագավորության տարածքում: