Իրանի կողմից սեփական անօտրարելի իրավունքների պաշտպանությունը համառությո՞ւն է
(last modified Wed, 11 Jun 2025 13:29:03 GMT )
Հունիս 11, 2025 16:59 Asia/Tehran
  • Իրանի կողմից սեփական անօտրարելի իրավունքների պաշտպանությունը համառությո՞ւն է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը միջուկային բանակցություններում դարձել է «ավելի ագրեսիվ և կոշտ»։ Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում Իրանի վարքագիծը փոխվել է և դարձել «զարմանալի ու հիասթափեցնող»։

Հայտարարությունից մեկ օր առաջ Թրամփը նորից նշել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է ճնշման քաղաքականությունը՝ Իրանին բնութագրելով որպես «շատ կոշտ» բանակցող։ Նա նշել է, որ  ամերիկացիները փորձում են կանխել Իրանի կողմից ուրանի հարստացումը և դա համարում են իրենց «կարմիր գիծը»։
Չնայած այս սպառնալիքներին և վախի մթնոլորտ ստեղծելու փորձերին, իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ հարստացումը չի դադարեցվելու և Իրանը  շարունակելու է այն՝   միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով (NPT) և ՄԱԳԱՏԷ-ի  կանոնադրության շրջանակներով սահմանված իրավունքներին համապատասխան։ Թեհրանի տեսանկյունից, Վաշինգտոնի միակողմանի քաղաքականությունն ու պահանջները հակասում են արդար բանակցությունների և միջազգային իրավունքի սկզբունքներին։

Հարստացումը տարաձայնությունների հիմնական առարկան է
Իրան-ԱՄՆ  լարվածության հիմնական պատճառն  ուրանի հարստացման շարունակումն է։ Վաշինգտոնի տեսանկյունից՝ ուրանի հարստացումը, նույնիսկ եթե այն տեղի է ունենում խաղաղ միջուկային ծրագրի շրջանակներում, համարվում է պոտենցիալ սպառնալիք։ Մինչդեռ Իրանի համար հարստացումը համարվում է ոչ միայն անօտարելի իրավունք, այլև ազգային իշխանության մաս։ Իրանի ԱԳ նախարար  Աբբաս Արաղչին հայտարարել է, որ  ուրանի հարստացումը Թեհրանի «կարմիր գիծն» է, և բանակցություններին մասնակցող բոլոր երկրները ընդունել են այս իրականությունը։
Անդրադառնալով պատժամիջոցների պայմաններում իրանցի մասնագոտների կողմից  միջուկային գիտելիքի ձեռքբերմանը, նա նշել է, որ այս գործունեությունը դարձել է Իրանի ազգային հպարտության խորհրդանիշ։ Միևնույն ժամանակ, Իրանը միշտ հայտարարել է իր միջուկային գործունեության խաղաղ բնույթը ապացուցելու համար թափանցիկության և վստահության ամրապնդմանն ուղղված  միջոցառումների պատրաստակամության մասին։

Իրանի ընդդիմությունը չափազանց մեծ  պահանջներին 
Հունիսի 4-ին Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին իր ելույթում նույնպես անդրադարձավ Միացյալ Նահանգների թշնամական դիրքորոշումներին և ընդգծեց, որ ուրանի հարստացումը միջուկային արդյունաբերության կիզակետն է և «մենք կարող ենք» կարգախոսի խորհրդանիշը։ Մերժելով Իրանի գիտական ոլորտին միջամտելու ԱՄՆ ցանկությունը,  նա ասաց. «Ի՞նչպես եք որոշում՝ Իրանը պե՞տք է ունենա միջուկային արդյունաբերություն, թե՝ ոչ»։
Առաջնորդի հայտարարությունը վկայում է, որ Իրանի դիմադրությունն արտաքին ճնշումներին բխում է ոչ թե համառությունից, այլ գիտական անկախության և միջազգային իրավունքի պահպանման ձգտումից։ Հակառակ Թրամփի ընկալմանը Իրանի դիրքորոշումը ագրեսիայի կամ համառության նշան չէ, այլ ավելի շուտ ռազմավարական ռացիոնալություն է չափազանցության դեմ։

Բանակցությունները կհայտնվե՞ն փակուղում, թե՝ առաջընթաց կգրանցեն

Իրանը դիմադրեց Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությանը նրա նախագահության առաջին ժամկետի ընթացքում և շարունակում է նույն ճանապարհով գնալ հիմա։ Փորձը ցույց է տվել, որ պատժամիջոցներն ու սպառնալիքներն Իրանին ոչ միայն հետ չեն պահել իր խաղաղ միջուկային նպատակներից, այլև բարձրացրել են  գիտատեխնիկական ոլորտում երկրի անկախության մակարդակը։
Եթե Միացյալ Նահանգները իսկապես ցանկանում է նոր համաձայնագրի հասնել Իրանի հետ, ապա պետք է վերանայի իր վերաբերմունքը Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ և ընտրի իրատեսական ուղի։ Հակառակ դեպքում, իռացիոնալ պահանջների կրկնությունը և  իրականությունը չըդնունելու պատճառով հունիսի 15-ին Օմանի Մասկատ քաղաքում կայանալիք   բանակցությունները կհայտնվեն փակուղում։
Վերլուծաբանների կարծիքով, եթե Վաշինգտոնը ձգտում է երկարատև համաձայնության, ապա  պետք է անցյալի պարտադրված քաղաքականությունը փոխարինի փոխշահավետ մոտեցմամբ։