Իրանի հրթիռների կողմից առաջացած ուժեղ պայթյունները ցնցեցին օկուպացված տարածքների հարավը
(last modified Tue, 24 Jun 2025 05:35:35 GMT )
Հունիս 24, 2025 09:05 Asia/Tehran
  • Իրանի հրթիռների կողմից առաջացած ուժեղ պայթյունները ցնցեցին օկուպացված տարածքների հարավը

Pars Today – Նոր փուլում իրանական հրթիռների արձակումից հետո օկուպացված տարածքների կենտրոնում և հարավում հնչեցին նախազգուշական ազդանշաններ, և այդ հրթիռների կողմից առաջացած ուժեղ պայթյունները ցնցեցին օկուպացված տարածքների հարավը։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին, Կատարի «Ալ Ջազիրան» -ն՝ հղում անելով Իսրայելի բանակի ռադիոյին հայտնել է այս լուրը, հավելելով. «Իրանը ցանկանում է վերջնական հարված հասցնել Իսրայելի ռեժիմին մինչև երեքշաբթի առավոտյան՝ Թեհրանի ժամանակով ժամը 7:00-ին, նախքան հրադադարի ռեժիմի կիրառումը»:
«Ալ Ջազիրան» հավելել է. «Թել Ավիվի տարածքում և Արևմտյան ափի արևմտյան լանջերին գտնվող բնակավայրերում մի քանի անգամ հնչել են վտանգի մասին նախազգուշացնող ազդանշանները, իսկ Թել Ավիվում վայրէջք կատարելու ճանապարհին գտնվող ինքնաթիռները փոխել են իրենց ուղղությունը և վերադարձել»։ 
Լիբանանյան լրատվամիջոցները նաև հայտնել են, որ այսօր առավոտյան Թեհրանի և Իրանի Հյուսիսային տարածքների վրա Իսրայելի ռեժիմի հարձակումներին ի պատասխան՝ իրանական հրթիռները հարվածել են Բեեր Շեբայի սիոնիստական բնակավայրերում գտնվող թիրախներին։
«Ալ-Ահդ» հեռուստաընկերությունը, հղում անելով թշնամական սիոնիստական լրատվամիջոցներին, հավելել է, որ օկուպացված տարածքների հարավում գտնվող յոթհարկանի շենքը իրանական հրթիռների ուղիղ հարվածի թիրախ դառնալով, ամբողջությամբ փլուզվել է: 
«Ղուդս Փրես» լրատվական գործակալությունը նաև հայտնել է, որ իրանական հրթիռների հարվածից հետո լայնածավալ ավերածություններ են տեղի ունեցել օկուպացված պաղեստինյան տարածքների հարավում գտնվող Բեեր Շեբա քաղաքում:
Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը նաև հավելել է, որ Բեեր Շեբայում իրանական հրթիռային հարվածից հետո ավերածությունների մասշտաբներն աննախադեպ են։
Հեռուստաընկերությունը հղում անելով Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայություններին, հաղորդել է, որ օկուպացված տարածքների հարավում իրանական հրթիռային հարվածի հետևանքով մեծ թվով սիոնիստներ են վիրավորվել և ըստ տարածված լուրերի՝ մինչ այժմ մեկ սիոնիստ է սպանվել։