Վեյցմանի ինստիտուտ. Իրանը ոչնչացրեց մեր տասնամյակների հետազոտությունները
Օկուպացված տարածքներում Իրանի իրականացրած հրթիռային գործողություններից մեկի ժամանակ ոչնաչցվեց Իսրայելի ամենակարևոր գիտական կենտրոնը, որը ծառայում էր ռեժիմի հետախուզական ծառայությունների և բանակի նպատակներին։
Հղում անելով Fars գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Վեյցմանի գիտության ինստիտուտի ղեկավարը երեքշաբթի օրը խոստովանել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, հրթիռային հարձակման ժամանակ ամբողջությամբ ոչնչացրել է ինստիտուտը։
Սիոնիստական «Եդիոթ Ահարոնոթ» թերթը մեջբերել է պաշտոնյայի խոսքերն, ով ասել է. «Իրանական հրթիռները լիովին ոչնչացրել են մեր տասնամյակների հետազոտությունները, և հիմա մենք պետք է սկսենք զրոյից»։
Վեյցմանի գիտության ինստիտուտն Իսրայելի ամենակարևոր գիտական կենտրոնն է, որը լայնորեն համագործակցում է ռեժիմի բանակի և հետախուզական ծառայությունների հետ, այդ թվում իրականացնելով հաքերային հարձակումներ։
Ինստիտուտը համագործակցել է Իսրայելի խոշոր զենք արտադրողների հետ։ Այս կառույցում աշխատող գիտնականները կարևոր դեր են խաղում ռազմական նախագծերում։ Ինստիտուտի մոտակայքում գտնվող Կիրյաթ Վեյցմանի գիտական պարկում տեղակայված են խոշոր զենքի ընկերություններ, ինչպիսիք են Rafael-ը, IAI-ը և Elbit-ը։
«Մենք ամեն ինչ արեցինք շենքի ներսում գտնվող լաբորատորիաներից որքան հնարավոր է շատ նմուշներ փրկելու համար», - ասել է ինստիտուտի փոխտնօրեն Ռուի Օզերին։ Կենտրոնի հետազոտական աշխատանքների մեծ մասը լիովին ոչնչացվել է։
2024 թվականի հոկտեմբերին ընկերությունը հայտարարեց Իսրայելի խոշորագույն ռազմական ընկերություններից մեկի հետ համագործակցության մասին։
Օզերին լրատվամիջոցներին ասել է, որ իրանական հրթիռները անդառնալի վնաս են հասցրել կենտրոնին։
Կենտրոնի հետազոտողներից մեկի խոսքերով․ «Ամեն ինչ ոչնչացել է, և մեզ անհրաժեշտ է առնվազն մեկ տարի, որպեսզի կարողանանք վերսկսել մեր գործունեությունը»։
Հունիսի 13-ին, միջազգային իրավունքի և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային ինքնիշխանության ակնհայտ խախտմամբ, Սիոնիստական ռեժիմը հարձակում սկսեց Թեհրանի և Իրանի մի շարք այլ քաղաքների և երկրի միջուկային օբյեկտների վրա։ Այս ահաբեկչական գործողության արդյունքում նահատակվեցին միջուկային ոլորտի մի խումբ գիտնականներ, զինվորականներ և քաղաքացիական անձինք։
Հունիսի 22-ին Միացյալ Նահանգները միացավ Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ անձազերծված պատերազմին՝ հարձակվելով Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտների վրա։ Այս գործողություններին ի պատասխան՝ ԻԻՀ արտաքին գործերի նախարար սեյեդ Աբբաս Արաղչին, հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին, հայտարարեց, որ Իրանը պահպանում է բոլոր հնարավորությունները՝ իր ազգային շահերը և իր ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու համար։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իրանի և Սիոնիստական ռեժիմի միջև հրադադարի համաձայնագրի կնքման մասին։ Իրանը հայտարարեց, որ ինքը չի սկսել պատերազմը և եթե Իսրայելի ռեժիմը դադարեցնի իր անօրինական ներխուժումը, Թեհրանը մտադիր չէ շարունակել պատասխան գործողությունները։
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդն այս կապակցությամբ հայտարարեց. «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, չվստահելով թշնամիների խոսքերին, ձեռքը ձգանին պագհած, պատրաստ կլինեն վճռական և կոշտ պատասխան տալ թշնամու ցանկացած ագրեսիայի»։