ԵՄ նախկին արտաքին քաղաքականության ղեկավարը քննադատել է Պաղեստինում ամերիկացի վարձկաններին
(last modified Fri, 04 Jul 2025 07:28:49 GMT )
Հուլիս 04, 2025 10:58 Asia/Tehran
  • ԵՄ նախկին արտաքին քաղաքականության ղեկավարը քննադատել է Պաղեստինում ամերիկացի վարձկաններին

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության նախկին գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ «ամերիկացի վարձկանները» մեկ ամսվա ընթացքում Գազայում սպանել են 550 պաղեստինցիների և մեղադրել է Եվրոպայի խորհրդին ու Եվրոպական հանձնաժողովին այդ իրադարձությունների վերաբերյալ լռություն պահպանելու մեջ։

X-ում արած գրառման մեջ նա նշել է․ «Մեկ ամսվա ընթացքում ամերիկացի վարձկանները սպանել են 550 քաղցած պաղեստինցիների, ովքեր սպասում էին Գազայի մարդասիրական հիմնադրամի կողմից ստեղծված բաշխման կետերում սնունդ ստանալու համար»։ Հարկ է նշել, որ  մարդասիրական հիմնադրամը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից։

Բորելը իրավիճակը բնութագրել է որպես «սարսափելի»։ Նա գրառմանը կցել է Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի զեկույցները՝ մեղադրելով նրանց «Գազայում կատարվող հանցագործությունների դեմ» միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության մեջ։

Թել Ավիվը և Վաշինգտոնը, ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների հսկողությունից դուրս, մայիսի 27-ին սկսեցին իրականացնել այսպես կոչված «Գազայի մարդասիրական հիմնադրամի» միջոցով սահմանափակ օգնություն բաշխելու ծրագիր։ Այն քաղցած պաղեստինցիներին ստիպում է ընտրություն կատարել՝ սովամահ լինելու և իսրայելական բանակի կողմից գնդակահարվելու միջև։ Գազայի առողջապահության նախարարության վերջին թարմացման համաձայն՝ հինգշաբթի կեսօրվա դրությամբ, ծրագրի իրականացման ըթնացքում զոհվել է 652 մարդ,  վիրավորվել՝ ավելի քան 4537-ը։

Հարկ է նշել, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից՝ Իսրայելի ցեղասպանության սկզբից ի վեր, իսպանացի քաղաքական գործիչ Բորելը, կարծես թե, Իսրայելի նկատմամբ ընդունել է այլ դիրքորոշում, որը հակասում է ԵՄ դիրքորոշմանը։ Նա նաև խստորեն քննադատել է Եվրահանձնախողովին, որը ղեկավարում է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։