Ռուսաստան. Բանակցություններ ենք վարում Իրանում փոքր ատոմակայաններ կառուցելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i235880
Pars Today- «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գործադիր տնօրենը հայտարարել է. -Ռուսաստանը բանակցություններ է վարում Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկրում փոքր ատոմակայաններ կառուցելու վերաբերյալ։
(last modified 2025-08-15T12:54:12+00:00 )
Օգոստոս 15, 2025 16:24 Asia/Tehran
  • Ռուսաստան. Բանակցություններ ենք վարում Իրանում փոքր ատոմակայաններ կառուցելու համար

Pars Today- «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գործադիր տնօրենը հայտարարել է. -Ռուսաստանը բանակցություններ է վարում Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկրում փոքր ատոմակայաններ կառուցելու վերաբերյալ։

«Pars Today»-ը ԻՌՆԱ-ին հղում անելով, հաղորդել է՝ «Ռոսատոմ» պետական  կորպորացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը ուրբաթ օրը հայտարարել է. -2025 թվականի սկզբին Իրանը Ռուսաստանին առաջարկել է ընդլայնել երկկողմ համագործակցության օրակարգը ատոմային էներգիայի, այդ թվում՝ Իրանում փոքր ատոմակայաններ կառուցելու ոլորտում։

«Ռոսատոմ» ընկերության գործադիր տնօրենը, որի ընկերությունն արդեն ավարտել և գործարկել է Բուշեհրի ատոմակայանի 1-ին բլոկը և կառուցում է այդ ատոմակայանի 2-րդ և 3-րդ բլոկները, հայտարարել է.-Իրանում նոր ատոմակայաններ կառուցելու համար բանակցություններ են ընթանում, և ես հույս ունեմ, որ վաղ թե ուշ կկնքվեն նման համաձայնագրեր։

Լիխաչովը շեշտեց, որ «Ռուսաստանը միշտ ակտիվ մասնակից է եղել Իրանի միջուկային խնդրի լուծման գործընթացում և ՀԳՀԾ-ի ձևավորման և ստորագրման ընթացքում կարևոր դեր է խաղացել Թեհրանին տեխնիկական և դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու գործում»։

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը նշել է.-Մոսկվան պարբերաբար խորհրդակցում է Թեհրանի հետ խաղաղ միջուկային էներգիայի վերաբերյալ և քննարկում է այս ոլորտում երկու երկրների միջև համագործակցության օրակարգի ընդլայնումը։

Լիխաչովը նշել է.- Ռուսաստանի Դաշնությունը Իրանի Իսլամական Հանրապետությանն առաջարկել է որոշ միջուկային տեխնոլոգիական գործընթացների հնարավոր տեղայնացումը, որոնք բացառապես կապված են խաղաղ միջուկային էներգիայի հետ։

2025 թվականի հունվարի 17-ին, Կրեմլում Իրանի և Ռուսաստանի նախագահներ Մասուդ Փեզեշքյանի և Վլադիմիր Պուտինի միջև կայացած բանակցություններից հետո, «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը հայտարարել է.-Այսօր մեր իրանցի գործընկերներն ու համագործակիցները կոչ են արել զարգացնել համագործակցությունը փոքր ատոմակայանների ոլորտում և ստեղծել նոր օբյեկտներ խոշոր ատոմակայանների համար։

Լիխաչովը հավելել է.-Չնայած պատժամիջոցներին և ճնշումներին, Բուշեհրի ատոմակայանի երկրորդ և երրորդ բլոկների շինարարությունը շարունակվում է։Անդրադառնալով Մոսկվայի մասնակցությամբ Բուշեհրի ատոմակայանի առաջին բլոկի շահագործմանը և այդ ատոմակայանի երկրորդ և երրորդ բլոկների կառուցմանը, Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին մամուլի ասուլիսում ասել է․-Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում Ռուսաստանի հետ Իրանում ավելի շատ ատոմակայաններ կառուցելու համար։Ջալալին հավելել է.-5000 մեգավատտ հզորությամբ մեծ ատոմակայանի և նոր փոքր ռեակտորների պայմանագիրն այն կետերի շարքում է, որոնց շուրջ կողմերը համաձայնության են եկել նախագահ Փեզեշքյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում։