Պուտինը կոչ է արել հակազդել այս կամ այն մշակույթը չեղարկելու փորձերին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ընթացող Միացյալ մշակույթների համաժողովի լիագումար նիստում կոչ է արել հակազդել այս կամ այն մշակույթը չեղարկելու փորձերին և առաջ տանել ժողովուրդների միջև հարաբերություններում արդարության և հավասարության սկզբունքները։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ժամանակակից աշխարհում մեր խնդիրն է միավորել ջանքերը մշակույթների, ավանդույթների և աշխարհայացքների ինքնատիպության և բազմազանության համար, առաջ շարժվել, աջակցել նորարարությանը, միասին ստեղծել ճշմարիտ արվեստ, հակազդել փոքրաթիվ մշակույթների ոչնչացման սպառնալիքին և խթանել արդարության ու հավասարության սկզբունքները ազգերի միջև հարաբերություններում՝ ազատելով աշխարհը նախապաշարմունքներից, երկակի ստանդարտներից, այս կամ այն մշակույթը վերացնելու փորձերից», – ասել է Պուտինը։
Միացյալ մշակույթների համաժողովն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 10-13-ը։
Սանկտ Պետերբուրգի Միացյալ մշակույթների միջազգային համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին։ Համաժողովը հարթակ է համաշխարհային մշակութային և մարդասիրական օրակարգի ամենակարևոր հարցերի շուրջ երկխոսելու համար։ Համաժողովի այս տարվա թեման է «Վերադարձ մշակույթին. նոր հնարավորություններ»։