Ադրբեջանում ծնողները բողոքի ալիք են բարձրացրել՝ զինվորներին այցելությունների սահմանափակման որոշման պատճառով
https://parstoday.ir/hy/news/world-i236950-Ադրբեջանում_ծնողները_բողոքի_ալիք_են_բարձրացրել_զինվորներին_այցելությունների_սահմանափակման_որոշման_պատճառով
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է զինվորների հարազատների՝ զորամասեր այցելելու ժամանակավոր սահմանափակումների մասին։
(last modified 2025-09-13T08:38:07+00:00 )
Սեպտեմբեր 13, 2025 12:08 Asia/Tehran
  • Ադրբեջանում ծնողները բողոքի ալիք են բարձրացրել՝ զինվորներին այցելությունների սահմանափակման որոշման պատճառով

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է զինվորների հարազատների՝ զորամասեր այցելելու ժամանակավոր սահմանափակումների մասին։

Որոշման նպատակն, ըստ գերատեսչության, շնչառական հիվանդությունների տարածման կանխարգելումն է։ Սակայն այդ որոշումը հարուցել է ծնողների և հարազատների դժգոհությունը։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մարդիկ հավաքվել զորամասերից մեկի դիմաց և բողոքի ձայն բարձրացրել սահմանափակումների դեմ։  Որոշ ծնողներ փորձել են անգամ անցնել զորամասի դարպասները՝ պահանջելով հնարավորություն ստանալ տեսակցելու իրենց որդիներին։