Հյուսիսային Կորեա. ԱՄՆ-ի և դաշնակիցների զորավարժությունները վատ հետևանքներ կունենան
Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Կիմ Մյո Ջոնգը, ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի միջև առաջիկա համատեղ զորավարժությունները անվանել է «անխոհեմ ուժի ցուցադրություն» և զգուշացրել, որ ռազմական գործողությունները կունենան «վատ հետևանքներ»։
Զորավարժությունների անցկացումը որակելով որպես «վտանգավոր գաղափար», Կիմ Յո Չժոնը հավելել է, որ Հյուսիսային Կորեայի մոտակայքում անխոհեմ ուժի ցուցադրման համար ընտրվել է սխալ տեղ և դա անխուսափելիորեն վատ հետևանքներ կունենա իրենց համար:
Կորեայի Ջեջուդո կղզում՝ որպես Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքներին հակազդելու միջոց, երկուշաբթի օրը մեկնարկելու են Հարավային Կորեայի, Միացյալ Նահանգների և Ճապոնիայի համատեղ ծովային, օդային և հրթիռային զորավարժությունները։