ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Թել Ավիվ
Սեպտեմբեր 14, 2025 10:36 Asia/Tehran
Մինչ աշխարհի տարբեր երկրներ դատապարտում են Կատարի դեմ, Իսրայելի հարձակումը, ԱՄՆ պետքարտուղարը մեկնել է Թել Ավիվ՝ ռեժիմին աջակցելու համար։
Մարկո Ռուբիոն մի քանի րոպե առաջ ժամանել է օկուպացված Պաղեստին՝ հանդիպելու Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Վաշինգտոնից մեկնելուց առաջ Ռուբիոն ԱՄՆ մայրաքաղաքում հանդիպել է Կատարի վարչապետ և արտգործնախարարի հետ։
Այցը տեղի է ունենումա յն պայմաններում, երբ չնայած միջազգային շրջանակները դատապարտել են Կատարի վրա Իսրայելի հարձակումը, Թրամփի վարչակազմը սահմանափակվել է բանավոր քննադատությամբ։