Խոսքի ազատությունն ամբողջ աշխարհում նվազում է. ԱՄՆ-ն «նահանջող ժողովրդավարությունների» ցանկում
Ըստ «Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի» 2025 թվականի զեկույցի՝ ամբողջ աշխարհում խոսքի ազատությունը կտրուկ անկում է ապրել, և ԱՄՆ-ն մեծ դեր է խաղացել այս գործընթացում՝ ընդգրկվելով «նահանջող ժողովրդավարությունների» ցանկում։
Բրիտանական Guardian-ի տվյալներով՝ Ստոկհոլմում գործող Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտը (IDEA) «Ժողովրդավարության վիճակը 2025» տարեկան զեկույցում նշել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում ժողովրդավարությունը թուլացել է 94 երկրներում, և դրանցից միայն մոտ մեկ երրորդն է առաջընթաց գրանցել։
Մամուլի ազատությունը ռեկորդային ցածր մակարդակի վրա է
Ըստ ինդեքսի, որով գնահատվում է 1975 թվականից հետո 174 երկրների վիճակը, լրատվամիջոցների ազատությունը նվազել է երկրների մեկ քառորդում, ինչը ամենամեծ անկումն է տվյալների հավաքագրման սկսվելուց ի վեր: Աֆղանստանը, Բուրկինա Ֆասոն և Մյանման ամենամեծ անկումն են կրել։ Այս երկրները պայքարում են ներքին հակամարտության, աղքատության և ծայրահեղ անկայունության դեմ:
Հարավային Կորեան գրանցել է չորրորդ ամենամեծ անկումը։ Տարեսզկզբին, իր պաշտոնանկությունից առաջ, նախագահ Յուն Սոկ-յոլն սահմանափակեց լրատվամիջոցների ազատությունը՝ լրագրողների դեմ զրպարտության հայցեր ներկայացնելով և ընդդիմադիր ԶԼՄ-ներին ճնշելով։
Զեկույցը լրատվամիջոցների ճգնաժամի տարբեր օրինակներ է բերում։ Օրինակ՝ Նոր Զելանդիայում լրատվամիջոցների շուկայի կրճատման պատճառով լրագրողների չորս հինգերորդը աշխատում է ընդամենը հինգ գործատուի մոտ։
Պաղեստինում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր սպանվել է մոտ 200 լրագրող, իսկ Իսրայելը խոչընդոտել է օտարերկրյա լրագրողների ազատ մուտքը Գազա։
2024-2025 թթ․իսրայելա-պաղեստինյան հակամարտության ընթացքում «Ալ Ջազիրան» նույնպես թիրախավորվել է Իսրայելի Պաղեստինի ինքնավարության կողմից, և գործակալության գործունեությունը կասեցվել է «անվտանգության հետ կապված մտահոգությունների» պատրվակով։ Ի տարբերություն դրա, Չիլին ամենամեծ առաջընթացն է գրանցել խոսքի ազատության ոլորտում՝ լրագրողներին և նրանց ընտանիքներին պաշտպանող օրենքների ընդունման շնորհիվ։
Ամերիկայի ուժեղ դերը խոսքի ազատության խաթարման գործում
Չնայած այս բացասական միտմանը, Աֆրիկան, այդ թվում՝ Բոտսվանան և Հարավային Աֆրիկան, գրանցել են աշխարհի ժողովրդավարական ձեռքբերումների 24 տոկոսը: Հորդանանի 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները նույնպես դրական են ընդունվել՝ թափանցիկության բարձրացման շնորհիվ։ Լեհաստանը նույնպես բարելավել է իր կարգավիճակը։
Իսկ Միացյալ Նահանգները, որը մի ժամանակ ժողովրդավարության պաշտպանության առաջատարն էր, այս տարի զգալիորեն կրճատել է իր դիվանագիտական ներգրավվածությունը և ժողովրդավարության խթանման ֆինանսական աջակցությունը: Զեկույցի հեղինակները նշում են, որ անկումը խաթարել է ժողովրդավարության տարածման համաշխարհային ջանքերը, և ԱՄՆի ներքին քաղաքական ինստիտուտները այլևս չեն ոգեշնչում ժողովրդավարության պաշտպաններին, և «գործադիր իշխանության գերծանրաբեռնվածության» օրինակները աճում են...
Կենտրոնը նշել է, որ 2021 թվականից ի վեր Միացյալ Նահանգները ավելացվել է «նահանջող ժողովրդավարությունների» ցանկին: