Կարճ լուրեր – Իրանի արտգործնախարար. Իսրայելը աշխարհում ամենաատելին է
-
Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչի
Թեհրան – Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին երկուշաբթի երեկոյան X սոցիալական ցանցում գրել է. Սիոնիստական ռեժիմը երբեք այսքան ատելի չի եղել տարածաշրջանում և աշխարհում։
Շնորհավորելով հրեական նոր տարվա կապակցությամբ՝ Արաղչին ընդգծել է. Նեթանյահուն հաղթանակի փոխարեն Իսրայելին բերել է աննախադեպ ավերածություններ և մեկուսացում։ Արաղչին հավելել է. «Նողկալի է, որ պաղեստինցիների ցեղասպանությունն իրականացվում է հուդայականության անունից, բայց հուսադրող է այն, որ հրեաների շրջանում աճում է այն մարդկանց թիվը, ովքեր բողոքում են այս չարաշահման դեմ»։
Մոսկվա – Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է. Բրիտանիան Ուկրաինայում պատերազմը շարունակելու ճամբարի առաջնորդներից մեկն է և իր դերակատարմամբ խոչընդոտում է խաղաղությանը։
Վաշինգտոն – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր նախընտրական դաշնակից Չարլի Քըրքի սպանությունից հետո, գործադիր հրամանագրով «Անտիֆա» շարժումը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Միացյալ Նահանգներում այս շարժումն ունի ձախակողմյան և հակաֆաշիստական ուղղվածություն։
Մոսկվա - Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իրանի դեմ անօրինական պատժամիջոցների վերականգնումը անհեթեթ քայլ է»։
Նյու Յորք - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շեշտել է. «Պաղեստինի ժողովրդի կոլեկտիվ պատժի համար արդարացում չկա»։ Նա կրկին կոչ է արել անհապաղ դադարեցնել պատերազմը և մշտական հրադադար հաստատել Գազայում։
Նյու Յորք - Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է դիվանագիտական ուղիներ քննարկել Իրանի միջուկային հարցում, և որ Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումը պետք է կանխվի։