Լարիջանի. Իրանը կպաշտպանի իր ազգային անվտանգությունը
-
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանի
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի իր ազգային անվտանգությունը։
Լարիջանին X-ում գրել է. «Սկզբում ԱՄՆ-ն դուրս եկավ ՀԳՀԾ-ից, ապա Եվրոպան չկատարեց իր խոստումը, հետո նրանք ռմբակոծեցին Իրանն ու դեռ իրենք էլ պահանջատեր են դարձել»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Լարիջանին հավելել է. «Իրանը կպաշտպանի իր ազգային անվտանգությունը և թույլ չի տա, որ կիրառվեն նվաստացուցիչ պայմաններ, ինչպիսիք են հրթիռների հեռահարության սահմանափակումը»։
Նա նշել է. «Հրթիռների հեռահարությունը 500 կիլոմետրից ցածր սահմանափակելու պայմանը նշանակում է հրաժարվել Իսրայելի դեմ պաշտպանական հնարավորություններից: Ո՞ր իրանցին կընդունի նման սահմանափակում: Ազգային անվտանգությունը բանակցությունների թեմա չի կարող դառնալ»։
Մեծ Բրիտանիան առաջատար է խոշոր տնտեսություններում գնաճի տեսակետից
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) վերջին զեկույցի համաձայն՝ Մեծ Բրիտանիայում 2025 թվականին գրանցվել է ամենաբարձր գնաճի մակարդակը «Յոթի խմբի» երկրների թվում։ Կազմակերպությունը Մեծ Բրիտանիայում այս տարվա գնաճի մակարդակը գնահատել է 3.5 տոկոս, ինչն ավելի բարձր է, քան կազմակերպության նախորդ կանխատեսումը։
Գազայում պաղեստինցի զոհերի վերջին վիճակագրությունը
Պաղեստինի ԱՆ-ն հայտարարել է. «Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի վրա հարձակումների սկզբից՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ օրս, նահատակվել է 65 հազար 382 պաղեստինցի, 166 հազար 985 մարդ վիրավորվել է»։
Բերբոկ. Աշխարհը, տոնակատարության փոխարեն, միասնության կարիք ունի
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աննալենա Բերբոկն ասել է, որ կազմակերպության 80-ամյակը ոչ թե տոնելու առիթ է, այլ հնարավորություն՝ մտորելու ՄԱԿ-ի դերի մասին՝ ճգնաժամերով լի աշխարհում, որտեղ Գազայից մինչև Հայիթի և Մյանմար ճգնաժամի մեջ են։
Կոլումբիան կոչ է անում ստեղծել «հզոր բանակ»՝ Պաղեստինն ազատագրելու համար
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում, Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն կոչ է արել Հարավային աշխարհի երկրներին ստեղծել միջազգային ռազմական ուժ՝ «Ազատագրելու Պաղեստինը և դիմակայելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից աջակցվող «ճնշմանն ու բռնակալությանը»։ Այս խոսքերը հնչել են նիստի դահլիճից ԱՄՆ պատվիրակության դուրս գալուց հետո։
Ռուսաստան. Ազատ առևտրի համաձայնագրի իրականացումից հետո Իրանի հետ առևտուրն աճել է 35 տոկոսով
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օրչուկն ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբեկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի իրականացումից հետո երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 35 տոկոսով»։
Սիոնիստական ռեժիմը հարձակվել է Համաշխարհային դիմադրության նավատորմի վրա
Լրատվական աղբյուրները հայտնել են, որ Համաշխարհային դիմադրության նավատորմը, որը փորձում էր Միջերկրական ծովում ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը, ԱԹՍ-ով հարձակման է ենթարկվել Սիոնիստական ռեժիմի կողմից։
Տարածքում, որտեղ գտնվում են նավերը, հաղորդակցությունը խափանվել է։ Համաշխարհային դիմադրության նավատորմի պաշտոնյաները հայտարարել են, որ այս սպառնալիքները չեն կարող կանգնեցնել նավատորմին օգնություն հասցնելու և Գազայի հատվածի շրջափակումը ճեղքելու փորձերից։