Լարիջանի. Իրանը կպաշտպանի իր ազգային անվտանգությունը
https://parstoday.ir/hy/news/world-i237328-Լարիջանի._Իրանը_կպաշտպանի_իր_ազգային_անվտանգությունը
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի իր ազգային անվտանգությունը։
(last modified 2025-09-24T06:08:09+00:00 )
Սեպտեմբեր 24, 2025 09:38 Asia/Tehran
  • Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար  Ալի Լարիջանի 
    Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար  Ալի Լարիջանի 

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի իր ազգային անվտանգությունը։

Լարիջանին X-ում գրել է. «Սկզբում ԱՄՆ-ն դուրս եկավ ՀԳՀԾ-ից, ապա Եվրոպան չկատարեց իր խոստումը, հետո նրանք ռմբակոծեցին Իրանն ու դեռ իրենք էլ պահանջատեր են դարձել»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Լարիջանին հավելել է. «Իրանը կպաշտպանի իր ազգային անվտանգությունը և թույլ չի տա, որ կիրառվեն նվաստացուցիչ պայմաններ, ինչպիսիք են հրթիռների հեռահարության սահմանափակումը»։ 
Նա նշել է. «Հրթիռների հեռահարությունը 500 կիլոմետրից ցածր սահմանափակելու պայմանը նշանակում է հրաժարվել Իսրայելի դեմ պաշտպանական հնարավորություններից: Ո՞ր իրանցին կընդունի նման սահմանափակում: Ազգային անվտանգությունը բանակցությունների թեմա չի կարող դառնալ»։

Մեծ Բրիտանիան առաջատար է խոշոր տնտեսություններում գնաճի տեսակետից
 Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) վերջին զեկույցի համաձայն՝ Մեծ Բրիտանիայում 2025 թվականին գրանցվել է ամենաբարձր գնաճի մակարդակը «Յոթի խմբի» երկրների թվում։ Կազմակերպությունը Մեծ Բրիտանիայում այս տարվա գնաճի մակարդակը գնահատել է 3.5 տոկոս, ինչն ավելի բարձր է, քան կազմակերպության նախորդ կանխատեսումը։

Գազայում պաղեստինցի զոհերի վերջին վիճակագրությունը
 Պաղեստինի ԱՆ-ն  հայտարարել է. «Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի վրա հարձակումների սկզբից՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ օրս, նահատակվել է 65 հազար 382 պաղեստինցի,  166 հազար 985 մարդ վիրավորվել է»։

Բերբոկ. Աշխարհը, տոնակատարության փոխարեն, միասնության կարիք ունի 
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աննալենա Բերբոկն ասել է, որ կազմակերպության 80-ամյակը ոչ թե տոնելու առիթ է, այլ հնարավորություն՝ մտորելու ՄԱԿ-ի դերի մասին՝ ճգնաժամերով լի աշխարհում, որտեղ Գազայից մինչև Հայիթի և Մյանմար ճգնաժամի մեջ են։
 
Կոլումբիան կոչ է անում ստեղծել «հզոր բանակ»՝ Պաղեստինն ազատագրելու համար
 ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում, Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն կոչ է արել Հարավային աշխարհի երկրներին ստեղծել միջազգային ռազմական ուժ՝ «Ազատագրելու Պաղեստինը և դիմակայելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից աջակցվող «ճնշմանն ու բռնակալությանը»։ Այս խոսքերը հնչել են  նիստի դահլիճից ԱՄՆ պատվիրակության դուրս գալուց հետո։

Ռուսաստան. Ազատ առևտրի համաձայնագրի իրականացումից հետո Իրանի հետ առևտուրն աճել է 35 տոկոսով 
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օրչուկն ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար  Մոհամմադ Աթաբեկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի իրականացումից հետո երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 35 տոկոսով»։

Սիոնիստական ռեժիմը հարձակվել է Համաշխարհային դիմադրության նավատորմի վրա 
Լրատվական աղբյուրները հայտնել են, որ Համաշխարհային դիմադրության նավատորմը, որը փորձում էր Միջերկրական ծովում ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը, ԱԹՍ-ով հարձակման է ենթարկվել Սիոնիստական ռեժիմի կողմից։ 
Տարածքում, որտեղ գտնվում են նավերը, հաղորդակցությունը խափանվել է։ Համաշխարհային դիմադրության նավատորմի պաշտոնյաները հայտարարել են, որ այս սպառնալիքները չեն կարող կանգնեցնել նավատորմին օգնություն հասցնելու և Գազայի հատվածի շրջափակումը ճեղքելու փորձերից։