Եվրոպական խորհրդի նախագահը կարևորել է Իրանի հետ դիվանագիտության շարունակականությունը 
https://parstoday.ir/hy/news/world-i237392-Եվրոպական_խորհրդի_նախագահը_կարևորել_է_Իրանի_հետ_դիվանագիտության_շարունակականությունը
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի  հետ հանդիպումից հետո, Եվրոպական խորհրդի նախագահը շեշտել է, որ Իրանի հետ երկխոսության շարունակականությունը կարևոր է վիճելի հարցերը լուծելու համար։ 
(last modified 2025-09-25T11:21:25+00:00 )
Սեպտեմբեր 25, 2025 14:51 Asia/Tehran
  • Եվրոպական խորհրդի նախագահը կարևորել է Իրանի հետ դիվանագիտության շարունակականությունը 

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի  հետ հանդիպումից հետո, Եվրոպական խորհրդի նախագահը շեշտել է, որ Իրանի հետ երկխոսության շարունակականությունը կարևոր է վիճելի հարցերը լուծելու համար։ 


ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ Անտոնիո Կոստան X-ում գրել է․ «Այսօր ես զրույց ունեցա Իրանի նախագահ դոկտոր Փեզեշքյանի հետ»։
Կրկնելով Իրանի խաղաղ միջուկային ծրագրի և Ուկրաինայի պատերազմին ներգրավվածության մասին քաղաքական պնդումները, նա հավելել է. «Մենք համաձայնեցինք, որ երկխոսության շարունակականությունը կարևոր է այս հարցերը լուծելու համար»։
Առանց նշելու, թե ո՞ր կողմն է մեղավոր ՀԳՀԾ-ի շուրջ ստեղծված իրավիճակի համար, եվրոպացի պաշտոնյան հավելել է. «Հաշվի առնելով Նյու Յորքում միջուկային գործի շուրջ ընթացող բանակցությունները, ես խնդրեցի նախագահ Փեզեշքյանին կոնկրետ քայլեր ձեռնարկել ՄԱԳԱՏԷ-ի  հետ լիարժեք համագործակցության ուղղությամբ, նույնիսկ այս փուլում»։
Հանդիպմանը Մասուդ Փեզեշքյանը նշել է, որ Իրանը երբեք չի ցանկանում պատերազմ կամ հակամարտություն, հավելելով. «Իրանը ցանկանում է կառուցողական և բարեկամական հարաբերություններ, և այդ նպատակով պատրաստ է երկխոսության և փոխըմբռնման՝ խնդիրները, խոչընդոտները և մտահոգությունները լուծելու և վեճերի սրումը կանխելու նպատակով»։
Ընդգծելով, որ Իրանը հայտարարել է, որ երբեք նպատակ չի ունեցել և հիմա ևս չունի  ստեղծել միջուկային զենք, Փեզեշքյանն ասել է. «Մենք պատրաստ ենք համագործակցել՝ այս հարցը պարզաբանելու և ապացուցելու համար, որ այդ կապակցությամբ աղմուկն անհիմն է: Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են նրանք, ովքեր խախտել են իրենց պարտավորությունները և դուրս եկել ՀԳՀԾ-ից»: