Արաղչի. Եվրոպական եռյակի հակաիրանական գործողությունները բացասաբար կազդեն դիվանագիտական գործընթացների վրա
https://parstoday.ir/hy/news/world-i237396-Արաղչի._Եվրոպական_եռյակի_հակաիրանական_գործողությունները_բացասաբար_կազդեն_դիվանագիտական_գործընթացների_վրա
ՄԱԿ-ի ԳԱ տարեկան նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարը չորեքշաբթի առավոտյան հանդիպել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսի հետ։  
(last modified 2025-09-25T14:17:58+00:00 )
Սեպտեմբեր 25, 2025 15:06 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հանդիպել է իր իռլանդացի գործընկերոջ հետ։ 
    ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հանդիպել է իր իռլանդացի գործընկերոջ հետ։ 

ՄԱԿ-ի ԳԱ տարեկան նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարը չորեքշաբթի առավոտյան հանդիպել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսի հետ։  


Հանդիպմանը քննարկվել են Իրանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները: 
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ հանդիպման ժամանակ, քննադատելով  Իրանի միջուկային հարցի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի անպատասխանատու մոտեցումն Արաղչին նշել է, որ  Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով ԱԽ մեխանիզմների չարաշահումն անընդունելի և ճգնաժամ առաջացնող քայլ է։
Նա ասել է․ «Եվրոեռյակը և Միացյալ Նահանգները, իրենց պարտավորությունները բազմիցս խախտելու, և որ ավելի վատ է՝ Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ ռազմական ագրեսիայի պատճառով, իրավասություն չունեն դիմելու ՀԳՀԾ-ի և 2231 բանաձևի վեճերի լուծման մեխանիզմին։ Այս ապակառուցողական քայլը տհաճ հետևանքներ կունենա այդ կապակցությամբ դիվանագիտական գործընթացների վրա։

Իրանը և Հունգարիան ստորագրել են համաձայնագիր
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպմանն Իրանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչին և Պիտեր Սիյարտոն ստորագրել են երկու երկրների միջև կրթական համագործակցության մասին համաձայնագիր։

Ճնշում գործադրելու նպատակով ԱԽ մեխանիզմների չարաշահումը որևէ ազդեցություն չի ունենա իր ազգային  շահերը պաշտպանելու՝ Իրանի վճռականության վրա
ԻԻՀ ԱԳ նախարար  Աբբաս Արաղչին հանդիպել է նաև Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Հարիսի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Իրան-Իռլանդիա երկկողմ հարաբերությունները։
Իռլանդիայի ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել Թեհրանում իր երկրի դեսպանատան վերաբացման կապակցությամբ և հույս է հայտնել, որ դա կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնմանը: 
Արաղչին ներկայացրել է Իրանի դիրքորոշումները միջուկային հարցի վերաբերյալ և, անդրադառնալով ԱՄՆ-ի և Եվրոեռյակի  կողմից իրենց պարտավորությունների խախտումներին և վերջին 10 տարիների ընթացքում իրենց պարտավորությունների չկատարմանը, բանակցությունների ընթացքում Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի անօրինական հարձակումը որակել է որպես աննախադեպ հարձակում դիվանագիտության վրա:
Անդրադառնալով խնդիրը լուծելուն և լարվածության սրումը կանխելուն ուղղված՝  Իրանի նախաձեռնություններին և պատասխանատու քայլերին, այդ թվում՝ նոր իրավիճակում  երաշխիքների պարտավորությունները կատարելու ՄԱԳԱՏԷ-ի հետ ձեռք բերված փոխըմբռնմանը, Արաղչին հավելել է, որ Եվորեռյակի մոտեցումը, որն անընդհատ փոխում է դիրքորոշումները և որոշ արևմտյան կողմերի կողմից  անօրինական պահանջների ներկայացումը, հակասում են դիվանագիտությանը հավատարիմ մնալու պնդմանը։
Նրա խոսքով․ «Իրանի վրա ճնշում գործադրելու համար Անվտանգության խորհրդի մեխանիզմների չարաշահումը հավասարազոր է դիվանագիտության ճանապարհին դիվերսիայի և ոչ մի ազդեցություն չի ունենա  իր ազգային իրավունքներն ու շահերը պաշտպանելու՝ Իրանի վճռականության վրա։  Դիվանագիտական լուծման հասնելը պահանջում է իրատեսություն, գործողությունների անկախություն և անսասանություն եվրոպական կողմերի կողմից, ինչպես նաև պատասխանատվություն այս հարցում ներգրավված բոլոր կողմերի կողմից»։

Իրանի և Իսպանիայի ԱԳ նախարարներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը 
Աբբաս Արաղչին  հանդիպել է նաև  Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալվարես Բուենոյի հետ: 
Հանդիպման ժամանակ կողմերը  քննարկել են երկկողմ հարաբերությունները և ընդգծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների ամրապնդմանն ուղղված  ջանքերի կարևորությունը:
Իրանի և Իսպանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել օկուպացված Պաղեստինում տիրող ծայրահեղ ծանր մարդասիրական իրավիճակի և միջազգային հանրության կողմից Գազայի անմարդկային պաշարումը խզելու, ցեղասպանությունը դադարեցնելու և պաղեստինցի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը որոշելու մարդկային և իրավական իրավունքները իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ: 
Իրանի ԱԳ նախարարը ողջունել է Գազայում ցեղասպանության և միջազգային իրավունքի կոպիտ խախտումների դեմ պայքարի հարցում իսպանիայի ակտիվությունը և ընդգծել է բոլոր կառավարությունների համատեղ պատասխանատվությունը՝ համաձայն միջազգային իրավունքի և մարդկային և բարոյական սկզբունքների՝ պատասխանատվության ենթարկելու հանցագործներին և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացողներին: