Փեզեշքյանը և Մակրոնը հանդիպել են Նյու Յորքում
https://parstoday.ir/hy/news/world-i237404-Փեզեշքյանը_և_Մակրոնը_հանդիպել_են_Նյու_Յորքում
Իրանի նախագահը հանդիպել և զրուցել է Ֆրանսիայի նախագահի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2025 13:45 Asia/Tehran
  • Փեզեշքյանը և Մակրոնը հանդիպել են Նյու Յորքում

Իրանի նախագահը հանդիպել և զրուցել է Ֆրանսիայի նախագահի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։


Իրան Պրեսի հաղորդմամբ՝ Փեզեշքյանի և Մակրոնի միջև հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ում Ֆրանսիայի գրասենյակում։

Հանդիպման հիմնական թեման եղել են Միացյալ Նահանգների և եվրոպացիների կողմից Իրանի խաղաղ միջուկային գործունեության վերաբերյալ ստեղծված խնդիրները, եվրոպացիների, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից պարտավորությունների չկատարումը և Ֆրանսիայի, Բրիտանիայի և Գերմանիայի համատեղ գործողությունները՝ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները ակտիվացնելու համար։

Սա երկու երկրների ղեկավարների միջև առաջին երկկողմ հանդիպումն էր։