Միջազգային լրահոս- Արաղչի․ «Ձգանի մեխանիզմը» նույնպես կձախողվի
-
Աբբաս Արաղչի․ ԻԻՀ ԱԳ նախարար
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. ««Ձգանի մեխանիզմը» կձախողվի այնպես, ինչպես ձախողվեց ռազմական հարձակումը»։
Ուրբաթ օրը Նյու Յորքում կայացավ ՄԱԿ-ի ԱԽ նիստը՝ խորհրդի հակաիրանական պատժամիջոցների վերադարձը կանխելու համար Ռուսաստանի և Չինաստանի կողմից առաջարկված բանաձևի քննարկման նպատակով։ Բանաձևը, որն առաջարկում էր 6 ամսով տեխնիկապես երկարաձգել 2231 բանաձևը, չկարողացավ հավաքել անհրաժեշտ ձայներ՝ Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների խոչընդոտների պատճառով։ Բանաձևին կողմ քվեարկեցին Չինաստանը, Ռուսաստանը, Պակիստանը և Ալժիրը, դեմ՝ Ֆրանսիան, Բրիտանիան, ԱՄՆ-ն, Սիեռա Լեոնեն, Սլովենիան, Դանիան, Պանաման, Սոմալին և Հունաստանը։ Գվինեան և Հարավային Կորեան ձեռնպահ մնացին։
Pars Today-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով քվեարկությանն, ԻԻՀ ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին ասել է. «Եթե օրենքին փոխարինեն իռացիոնալ ճնշումները, մենք արդյունքի չենք հասնի. Իրանը երբեք չի զիջի ճնշմանը, և մենք միշտ հարգանքով կպատասխանենք»։
Նշելով, որ «Ձգանի մեխանիզմը» նույնպես կձախողվի, Արաղչին հավելել է․ ««Ձգանի մեխանիզմի» ակտիվացումն անօրինական է։ Դա որևէ ազդեցություն չի ունենա Իրանի ժողովրդի, հատկապես նրանց ինքնապաշտպանության կամքի վրա»։
Իրանը Գերմանիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում իր դեսպաններին հետ է կանչել Թեհրան՝ խորհրդակցությունների համար
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Եվրոեռյակը չարաշահեց ՀԳՀԾ-ի վեճերի լուծման մեխանիզմը և որոշում կայացրեց վերականգնել ՄԱԿ-ի ԱԽ չեղյալ հայտարարված հակաիրանական բանաձևերը։
Կոլումբիայի նախագահ. Ես պատրաստ եմ գնալ մարտադաշտ՝ Պաղեստինը պաշտպանելու համար
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն Նյու Յորքի Թայմս Սքվերում Պաղեստինի կողմնակիցների հավաքի ժամանակ հայտարարել է. «Կոլումբիան կսկսի գրանցել նրանց, ովքեր ունեն ռազմական փորձ և պատրաստ են միանալ «Աշխարհի փրկության բանակ» նախաձեռնությանը՝ Պաղեստինը պաշտպանելու համար»:
Նա հավելել է, որ պատրաստ է անձամբ գնալ մարտադաշտ՝ Պաղեստինը պաշտպանելու համար։
Բահրեյնի ԱԳ նախարար. ՄԱԿ-ի կառուցվածքը պետք է փոխվի
Բահրեյնի ԱԳ նախարար Աբդուլլատիֆ բին Ռաշիդ ալ-Զայանին հայտարարել է, որ ՄԱԿ-ի կառուցվածքը պետք է բարեփոխվի՝ համաշխարհային խաղաղությունն ու համակեցությունն ամրապնդելու համար: Նա նաև կոչ է արել Գազայի հատվածում լիակատար և համապարփակ հրադադար հաստատել, ազատ արձակել բոլոր գերիներին, թույլ տալ հումանիտար օգնությանը մուտքը տարածք և սկսել Գազայի վերակառուցումը։
ՄԱԿ-ը զգուշացրել է Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների սրման կապակցությամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը զգուշացրել է Գազա քաղաքում Իսրայելի ռազմական գործողությունների սրման կապակցությամբ:
Նա հայտարարել է, որ չնայած Գազայի բնակիչների՝ հարավային ուղղությամբ շարունակվող տեղահանմանը, քաղաքի տասնյակ հազարավոր մարդիկ դեռևս մարդասիրական օգնության կարիք ունեն: Նա ընդգծել է, որ նման հարձակումներն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն:
Զելենսկին պատրաստ է հրաժարական տալ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե Ռուսաստանի հետ պատերազմն ավարտվի, ինքը պատրաստ է հրաժարական տալ և չառաջադրվել նախագահի պաշտոնում:
Սիոնիստ պաշտոնյաների մուտքն Իռլանդիա արգելվել է
Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը ՄԱԿ-ի 80-րդ տարեկան Գլխավոր ասամբլեայում իր ելույթում հայտարարել է. «Ես չգիտեմ, թե ինչպես է գիշերը քնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Մենք միջոցներ կձեռնարկենք՝ կանխելու Իսրայելի կաբինետի այն անդամների մուտքը Իռլանդիա, ովքեր դեր են խաղացել Գազայի աղետի հրահրման գործում»:
Սուդանի Էլ Ֆաշեր քաղաքում 23 կին և երեխա է մահացել թերսնման պատճառով
Սուդանի բժիշկների ցանցը ուրբաթ օրը հայտարարել է, որ Հյուսիսային Դարֆուրի Էլ Ֆաշեր քաղաքում թերսնման պատճառով մահացած երեխաների և կանանց թիվը հասել է 23-ի: Նշվում է, որ թերսնման պատճառով մահացած կանանցից 5-ը հղի էին: