Գազայում Նեթանյահուի աուդիո շոուն ձախողվել է
https://parstoday.ir/hy/news/world-i237460-Գազայում_Նեթանյահուի_աուդիո_շոուն_ձախողվել_է
Pars Today - Սիոնիստական ռեժիմի բանակը, Բենիամին Նեթանյահուի հրամանով, սահմանային բարձրախոսներով հեռարձակեց ՄԱԿ-ում ունեցած նրա ելույթը և կոտրեց Գազայի բնակիչների բջջային հեռախոսները։ Քայլ, որի նպատակը հոգեբանական պատերազմ առաջացնելն  ու վախի տարածումն էր, բայց այն դարձավ ձախողված ներկայացում և ծաղրի առարկա։
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Սեպտեմբեր 27, 2025 12:30 Asia/Tehran
  • Գազայում Նեթանյահուի աուդիո շոուն  ձախողվել է

Pars Today - Սիոնիստական ռեժիմի բանակը, Բենիամին Նեթանյահուի հրամանով, սահմանային բարձրախոսներով հեռարձակեց ՄԱԿ-ում ունեցած նրա ելույթը և կոտրեց Գազայի բնակիչների բջջային հեռախոսները։ Քայլ, որի նպատակը հոգեբանական պատերազմ առաջացնելն  ու վախի տարածումն էր, բայց այն դարձավ ձախողված ներկայացում և ծաղրի առարկա։

Իսրայելի բանակի հրամանատարներն ակնկալում  էին, որ այդ քայլով կզինաթափեն Գազայի ժողովրդին և ծաղիկներով կվերադարձնեն  գերիներին, բայց այս ծրագիրը ոչ միայն ձախողվեց, այլև ծաղրի ենթարկեց իսրայելական բանակը։ Իսրայելի մի  բարձրաստիճան պաշտոնյա ասաց․-«Այս հրամանը նման էր բանակը բեռնատարի անիվների տակ ջախջախելուն»։

Գազայի ժողովուրդը, որն ունի դիմադրության  պատմություն, ոչ միայն չլսեց, այլև  իր բողոքով և զայրույթով խլացրեց բարձրախոսների ձայնը: Սոցցանցերի օգտատերերը նույնպես ծաղրեցին այս քայլը՝ այն անվանելով Նեթանյահուի քաղաքականության ձախողման օրինակ։

Այս աուդիո շոուն ցույց տվեց, որ մարտադաշտում ձախողված ռեժիմը այժմ փնտրում է թատերական գործիքներ և բարձրախոսներ հոգեբանական ճնշման համար, բայց Գազայի ժողովրդի դիմադրությունն ունի ավելի բարձր ձայն, քան ցանկացած ամբիոն և մնում է անպարտելի: