Լավրով. Հակաիրանական պատժամիջոցների վերականգնումը և «Ձգանի մեխանիզմի» ակտիվացումն անօրինական է
https://parstoday.ir/hy/news/world-i237478-Լավրով._Հակաիրանական_պատժամիջոցների_վերականգնումը_և_Ձգանի_մեխանիզմի_ակտիվացումն_անօրինական_է
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր ելույթում հայտարարել է, որ եվրոպական երկրների կողմից «Ձգանի մեխանիզմի» ակտիվացումը և հակաիրանական պատժամիջոցների վերականգնումն անօրինական է։
(last modified 2025-09-28T05:51:04+00:00 )
Սեպտեմբեր 28, 2025 09:21 Asia/Tehran
  • Սերգեյ Լավրով, ՌԴ ԱԳ նախարար 
    Սերգեյ Լավրով, ՌԴ ԱԳ նախարար 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր ելույթում հայտարարել է, որ եվրոպական երկրների կողմից «Ձգանի մեխանիզմի» ակտիվացումը և հակաիրանական պատժամիջոցների վերականգնումն անօրինական է։

Անդրադառնալով Անվտանգության խորհրդում Մոսկվայի և Պեկինի կողմից Իրանի հետ բանակցությունների համար վեցամսյա ժամկետ սահմանելու վերաբերյալ առաջարկված բանաձևի չհաստատվելուն, Լավրովն ասել է․ «Մենք առաջարկել ենք հետաձգել «Ձգանի մեխանիզմի» ակտիվացումը, բայց տեսնում ենք, որ Արևմուտքը դիվանագիտություն չի փնտրում»։
«Ռուսաստանն Իրանի դեմ պատժամիջոցները համարում է անօրինական»,- ասել է նա: