Ինչո՞ւ է Չինաստանը դեմ ԱՄՆ զորքերը վերադառնան Աֆղանստանի Բագրամ ավիաբազա
https://parstoday.ir/hy/news/world-i237552-Ինչո_ւ_է_Չինաստանը_դեմ_ԱՄՆ_զորքերը_վերադառնան_Աֆղանստանի_Բագրամ_ավիաբազա
Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Աֆղանստանի ճգնաժամի պատասխանատուների կողմից նոր ռազմական բազաների ստեղծումը խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը, և որ այդ երկիրն ավելի շատ զարմացած է, քան մտահոգված Բագրամի ավիաբազան վերադարձնելու ԱՄՆ-ի պնդումից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2025 14:52 Asia/Tehran
  • Ինչո՞ւ  է Չինաստանը դեմ ԱՄՆ զորքերը վերադառնան Աֆղանստանի Բագրամ ավիաբազա

Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Աֆղանստանի ճգնաժամի պատասխանատուների կողմից նոր ռազմական բազաների ստեղծումը խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը, և որ այդ երկիրն ավելի շատ զարմացած է, քան մտահոգված Բագրամի ավիաբազան վերադարձնելու ԱՄՆ-ի պնդումից։

Վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսում Գուո Ցզյակունը, անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած Չինաստանի, Իրանի, Պակիստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների չորրորդ հանդիպման համատեղ հայտարարությանը, ասել է. «Այս հանդիպման մասնակիցները Աֆղանստանում օտարերկրյա ռազմական բազաների ցանկացած վերականգնումը համարել են այս երկրի ինքնիշխանությանը հակասող և տարածաշրջանային խաղաղությանը սպառնացող գործողություն»։

Նա ընդգծել է, որ չորս երկրները կտրականապես դեմ են ռազմական բազաների վերականգնմանը այն երկրների կողմից, որոնք «պատասխանատու են Աֆղանստանում ստեղծված իրավիճակի համար»։ Այս հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս կոչ է արել վերադարձնել Բագրամի բազայի վերահսկողությունը և նույնիսկ սպառնացել է Աֆղանստանին «վատ դեպքերով», եթե հրաժարվի դա անել։

Թրամփը տարօրինակ հայտարարությունով ասել է որ Բագրամի բազան «Ամերիկայի պատրաստած»-ն է, սակայն այն կառուցվել է Խորհրդային Միության կողմից 1950-ականներին և միայն վերանորոգվել է Միացյալ Նահանգների կողմից: Նա նաև պնդել է, որ բազան գտնվում է Չինաստանի միջուկային զենքի արտադրության կենտրոններից ընդամենը մեկ ժամվա հեռավորության վրա:

Այս պնդումներին ի պատասխան՝ «Թալիբան»-ի ԱԳ նախարարի խորհրդական Զաքիր Ջալալին հերքելով Աֆղանստանում որևէ օտարերկրյա ռազմական ներկայություն, ասել է որ Թրամփի հայտարարությունները կարող են դիտարկվել միայն «գործարքի» համատեքստում։

Բագրամը՝ Աֆղանստանի ամենամեծ ավիաբազան, ռազմավարական նշանակություն ունի և հնարավորություն է տալիս վերահսկել Չինաստանի, Իրանի և Կենտրոնական Ասիայի գործունեությունը: Վերլուծաբանները նշում են, որ Թրամփի պնդումը այն վերադարձնելու վերաբերյալ բխում է տարածաշրջանում Չինաստանի և Իրանի ազդեցության աճի վերաբերյալ մտահոգություններից, հակաահաբեկչական գործողությունները վերսկսելու ցանկությունից և ամերիկյան զորքերի նախկին դուրսբերման քննադատությունից:

Փորձագետները զգուշացնում են, որ բազայի վերականգնումն անհնար է առանց տասնյակ հազարավոր զինվորներ ուղարկելու և մեծ ծախսեր կատարելու, իսկ Աֆղանստանի պատմությունը վկայում է, որ այս երկրի ժողովուրդը երբեք չի հանդուրժի օտարերկրացիների ռազմական ներկայությունը։