New York Times. ԱՄՆ-ն փախողում է «այլևս երբեք» խոստումը
https://parstoday.ir/hy/news/world-i237662-new_york_times._ԱՄՆ_ն_փախողում_է_այլևս_երբեք_խոստումը
Ամերիկյան լրատվամիջոցը զգուշացրել է, որ մարդու իրավունքների կառույցների  և Միջազգային քրեական դատարանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները սպառնում են ցեղասպանության կրկնությունը կանխելու պատմական խոստման կատարմանը և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համաշխարհային արդարադատության նվաճումները դնում են փլուզման եզրին
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2025 12:25 Asia/Tehran
  • New York Times. ԱՄՆ-ն փախողում է «այլևս երբեք» խոստումը

Ամերիկյան լրատվամիջոցը զգուշացրել է, որ մարդու իրավունքների կառույցների  և Միջազգային քրեական դատարանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները սպառնում են ցեղասպանության կրկնությունը կանխելու պատմական խոստման կատարմանը և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համաշխարհային արդարադատության նվաճումները դնում են փլուզման եզրին


Pars Today-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների ինստիտուտների և միջազգային կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները զրկում են աշխարհին իրենց զսպող և վերահսկող դերից։
The New York Times-ը մի հոդվածում գրում է. «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «Այլևս երբեք» կարգախոսով բարձրացված և մարդու իրավունքների ինստիտուտների և միջազգային հաշվետվողականության մեխանիզմների տեսքով ներկայացված ցեղասպանության կրկնությունը կանխելու խոստումը  խափանվում է Միացյալ Նահանգների կողմից»։
Հոդվածագիրն անդրադառնում է  Թրամփի վարչակազմի կողմից իրականացված մի շարք գործողություններ, այդ թվում՝ սեպտեմբերի 4-ին երեք առաջատար պաղեստինյան մարդու իրավունքների կազմակերպությունների նկատմամբ կիրառված պատժամիջոցներին: Հունիսի սկզբին Թրամփի վարչակազմը մեկ այլ պատժամիջոցների շրջանակներում թիրախավորել էր «Ալ-Դամեյր» մարդու իրավունքների խումբը։
Հոդվածում ընդգծվում է, որ ԱՄՆ ճնշումը տարածվել է պաղեստինյան քաղաքացիական հասարակության սահմաններից դուրս՝ միջազգային արդարադատության համակարգի վրա, և Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է կիրառել ոչ միայն այս խմբերի, այլև Միջազգային քրեական դատարանի դատախազի, դատախազի տեղակալների, վեց դատավորների և օկուպացված պաղեստինյան տարածքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեի նկատմամբ։
Թերթը գրում է․ «Միջազգային քրեական դատարանը մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների մեղադրանքներ է առաջադրում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախկին պատերազմի նախարար Յոավ Գալանտի դեմ, և ԱՄՆ-ի արձագանքը այս հետաքննություններին պատասխանատվության մեխանիզմները լռեցնելու փորձ է»։
Սպառնալիքները չեն սահմանափակվում միայն Գազայով
The New York Times-ը հավելում է, որ Վաշինգտոնի գործողություններն ավելի մեծ հարված են հասցրել օրենքի գերակայությանը և կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգին, իսկ Թրամփի վարչակազմը կրճատել է ՄԱԿ-ի բյուջեն, դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից և կտրել է ԱՄՆ-ի գրեթե ամբողջ արտաքին օգնությունը, որը աջակցում էր մարդու իրավունքների պաշտպաններին և կենսականորեն կարևոր մարդասիրական օգնությանը։ Ամերիկյան լրատվամիջոցը նաև նշում է, որ  Amnesty International -ը և  Human Rights Watch-ը տասնամյակներ շարունակ աշխատել են պաղեստինյան խմբերի և հաստատությունների հետ և նրանց աշխատանքը համարում է անհրաժեշտ և անփոխարինելի։ 
1998 թվականին ստեղծված Միջազգային քրեական դատարանը նույնպես կարևոր դեր է խաղացել համաշխարհային ողբերգությունների կրկնությունը կանխելու գործում։ Չնայած այս գլոբալ համակարգը կատարյալ չէ, իշխանության ամենաբարձր մակարդակներում պատասխանատվություն սահմանելու դրա կարողությունը խզում է միջազգային իրավունքի կրկնվող խախտումների ցիկլը։ 
Թերթը հավելում է, որ ԱՄՆ կառավարությունն այսօր զրկում է աշխարհին իր կարողություններից՝ աջակցելով օկուպացիոն ռեժիմին և ճնշում գործադրելով այդ հաստատությունների վրա։ Մարդու իրավունքների պաշտպանները ոտքի են կանգնում՝ զգուշացնելով ԱՄՆ հետագա պատժամիջոցների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի համապարփակ բոյկոտի դեմ, որոնք կվտանգեն զոհերի իրավունքները ամբողջ աշխարհում։ Ամերիկյան լրատվամիջոցը կոչ է արել կառավարություններին ոտքի կանգնել՝ պաշտպանելու Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրենց կողմից ստեղծված համակարգը։