Մեկնաբանություն - Միակողմանիության դեմ պայքարը՝ կենսական քայլ հանուն տարածաշրջանային կայունության
https://parstoday.ir/hy/news/world-i237836-Մեկնաբանություն_Միակողմանիության_դեմ_պայքարը_կենսական_քայլ_հանուն_տարածաշրջանային_կայունության
Pars Today – ՄԱԿ-ում Իրանի դեսպան, մշտական ​​ներկայացուցիչը անդրադառնալով Արևմտյան Ասիայում տիրող կրիտիկական իրավիճակին՝ ընդգծել է. «Տարածաշրջանում ստեղծված ծանր իրավիճակը արտատարածաշրջանային տերությունների միջամտողական և միլիտարիստական ​​քաղաքականության, ինչպես նաև սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացվող շարունակական հակամարտությունների, օկուպացիայի և ցեղասպանության ուղղակի արդյունք է»։
(last modified 2025-10-07T14:46:27+00:00 )
Հոկտեմբեր 07, 2025 17:19 Asia/Tehran
  • Իրավանիի ելույթը ՄԱԿ–ում
    Իրավանիի ելույթը ՄԱԿ–ում

Pars Today – ՄԱԿ-ում Իրանի դեսպան, մշտական ​​ներկայացուցիչը անդրադառնալով Արևմտյան Ասիայում տիրող կրիտիկական իրավիճակին՝ ընդգծել է. «Տարածաշրջանում ստեղծված ծանր իրավիճակը արտատարածաշրջանային տերությունների միջամտողական և միլիտարիստական ​​քաղաքականության, ինչպես նաև սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացվող շարունակական հակամարտությունների, օկուպացիայի և ցեղասպանության ուղղակի արդյունք է»։

 

Ըստ Pars Today-ի, ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան Ամիր Սաիդ Իրավանին երկուշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, ՄԱԿ-ի Երկրորդ կոմիտեի նիստում ասել է. «Այժմ ավելի քան երբևէ, միակողմանիությունը թուլացրել է համաշխարհային խաղաղության, կայունության և զարգացման հիմքերը, և այս գործընթացը պետք է դադարեցվի հավաքական և վճռական կերպով: Այսօրվա աշխարհը ամեն ինչից առավել կարիք ունի իրական համագործակցության, համերաշխության և Միավորված Ազգերի կազմակերպության առանցքայնությամբ համատեղ գործողությունների, այլ ոչ թե պառակտման և գերիշխանության ձկտումների»:

 

Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիան ԱՄՆ աջակցությամբ

Իր ելույթի մեկ այլ մասում Իրավանին հիշեցրել է. «2025 թվականի հունիսի 13-ին Սիոնիստական ​​ռեժիմը, Միացյալ Նահանգների աջակցությամբ, սկսեց զանգվածային ռազմական ագրեսիա Իրանի Իսլամական Հանրապետության դեմ և հետագայում հունիսի 22-ին իրականացրեց անօրինական հարձակումներ Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա: Այս ագրեսիաները ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում էին»։

Իրանի ներկայացուցչի խոսքով՝ այս հարձակումների ժամանակ թիրախավորվել են քաղաքացիական անձինք, հիվանդանոցներ, լրատվամիջոցների հաստատություններ և կենսական նշանակությամբ ենթակառուցվածքներ, ինչը խաթարել է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը և լրջորեն վտանգել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։

 

Միակողմանիության մարտահրավերը և դրա հետևանքները

Քաղաքական փորձագետները կարծում են, որ տարածաշրջանային կայունության առջև ծառացած հիմնական մարտահրավերներից մեկը միակողմանիության և արտաքին միջամտության երևույթն է. մոտեցում, որի դեպքում որոշ տերություններ իրենց որոշումները պարտադրում են աշխարհին՝ առանց հաշվի առնելու մյուս երկրների շահերը: Այս քաղաքականությունը հաճախ ուղեկցվում է տնտեսական պատժամիջոցներով, քաղաքական ճնշումներով, ռազմական միջամտություններով և ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ:

Միակողմանիությունը, թուլացնելով երկրների ազգային ինքնիշխանությունը և առաջացնելով անվտանգության բացեր, հիմք է ստեղծում տարածաշրջանային լարվածության մեծացման և տնտեսապես հետամնացության համար: Վերջին տարիներին Միացյալ Նահանգները և որոշ արևմտյան կառավարություններ ակտիվացրել են իրենց միջամտությունները Արևմտյան Ասիայում՝ առաջացնելով լայնածավալ անկայունություն այս տարածաշրջանում:

Այս միջամտությունները խաթարել են երկրների անկախությունը և մեծացրել քաղաքական և տնտեսական կախվածությունը արտաքին տերություններից: Միակողմանի քաղաքականության պարտադրումը, մասնավորապես Միացյալ Նահանգների կողմից, հանգեցրել է ապակառուցողական մրցակցության ձևավորմանը, վտանգավոր բևեռացումներին և անվստահության տարածմանը տարածաշրջանի երկրների միջև:

 

Տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը գերիշխանության ձգտումներին  հակազդելու համար

Վերլուծաբանների կարծիքով, այս միտմանը հակազդելու միակ միջոցը անկախ երկրների միջև մերձեցումն է և քաղաքական, տնտեսական և անվտանգության համագործակցության ամրապնդումը: Տարածաշրջանային կազմակերպությունները, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ECO Տնտեսական համագործակցության կազմակերպությունը և BRICS խումբը, արդյունավետ ներուժ են ապահովել արտատարածաշրջանային տերությունների գերիշխանությունը կանխելու համար։

Տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացումը, ներքին ենթակառուցվածքների ամրապնդումը և արևմտյան տերություններից կախվածության նվազեցումը այն լուծումների շարքում են, որոնք կարող են հանգեցնել կայուն զարգացման՝ մեծացնելով երկրների դիմադրողականությունը արտաքին միջամտությունների դեմ։

Իրանը, հիմնվելով իր արտաքին քաղաքականության սկզբունքներին, հարգելով երկրների անկախությունը և հակադրվելով Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների միջամտություններին, արդյունավետ դեր է խաղացել տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման գործում։ Այս մոտեցումը միշտ ողջունվել է անկախ երկրների կողմից։

 

Քայլ հանուն կայուն խաղաղության

Միակողմանիությանը դիմակայելը և միջամտողական քաղաքականության զսպումը ոչ միայն քաղաքական անհրաժեշտություն են, այլև կենսական քայլ՝ կայուն խաղաղության, համապարփակ զարգացման և ազգերի արժանապատվության պահպանման ուղղությամբ։ Բազմակողմ համագործակցության և ակտիվ դիվանագիտության վրա հենվելը և տեղական կարողությունների օգտագործումը կարող են հարթել տարածաշրջանի երկրների անկախության և առաջընթացի ճանապարհը. ճանապարհ, որը, ի տարբերություն Միացյալ Նահանգների և Արևմուտքի քաղաքականության, հիմնված է կայունության, փոխադարձ հարգանքի և արդարության վրա։