ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին մասնակցելու Թրամփի պայմանը՝ ես լինեմ ուշադրության կենտրոնում
Ըստ Politico-ի՝ Սպիտակ տունը հայտարարել է,-«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ԱՍԵԱՆ-ի առաջիկա գագաթնաժողովին մասնակցելու պայմանն է, որ նա գլխավորի Թաիլանդի և Կամբոջայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությունը»։ Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ այս համաձայնագիրը Թրամփի միջնորդության արդյունք է, ինչը հանգեցրել է նրա առաջադրմանը Նոբելյան խաղաղության մրցանակի։
ԱՄՆ-ի մեկ այլ պայմանն է, որ չինացի պաշտոնյաները չմասնակցեն արարողությանը, որպեսզի լրատվամիջոցների ուշադրությունը ամբողջությամբ կենտրոնանա Թրամփի վրա։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է Թրամփի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև նմանատիպ համաձայնագրի ստորագրման գործում, որով Հայաստանը պարտավորվում է համագործակցել «Հանուն խաղաղության Թրամփի ճանապարհը» ստեղծելու համար։ Հայաստանի համար այս վիճահարույց և մարտահրավերներով լի երթուղին նախատեսված է Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի հետ։