Արաղչի․ Ամերիկացիները հոգնել են Իսրայելի կողքին կռվելուց
https://parstoday.ir/hy/news/world-i237860-Արաղչի_Ամերիկացիները_հոգնել_են_Իսրայելի_կողքին_կռվելուց
X-ում արած գրառման մեջ ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է․ «Ամերիկացիները հոգնել են Իսրայելի «անվերջանալի պատերազմների» համար կռվելուց»։
(last modified 2025-10-08T06:30:04+00:00 )
Հոկտեմբեր 08, 2025 10:00 Asia/Tehran
  • Արաղչի․ Ամերիկացիները հոգնել են Իսրայելի կողքին կռվելուց

X-ում արած գրառման մեջ ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է․ «Ամերիկացիները հոգնել են Իսրայելի «անվերջանալի պատերազմների» համար կռվելուց»։

Աբբաս Արաղչին գրել է. «ԱՄՆ նախագահը պետք է հիշի, որ երբեք որևէ տեղեկություն չի եղել այն մասին, որ Իրաքը թաքցնում է զանգվածային ոչնչացման զենքեր: Միայն անհավանական ավերածություններ, հազարավոր ամերիկացիների սպանություններ և  հարկատուների գումարներից յոթ տրիլիոն դոլարի վատնում»:

 Pars Today-ի փոխանցմամբ՝ Արաղչին հավելել է. «Նույն կերպ, որևէ տեղեկություն չկա, որը կապացուցի, որ եթե Իսրայելը չխաբեր ԱՄՆ-ին՝ հարձակվելով Իրանի ժողովրդի վրա, Իրանը «մեկ ամսվա ընթացքում» կմոտենար միջուկային զենքի ստեղծմանը»:

Նա նշել է. «Այս գործողության ձախողումից հետո, Իսրայելը փորձում է Իրանին որպես սպառնալիք ներկայացնել՝ հիմք ընդունելով մեր պաշտպանական հզորությունը։ Ամերիկացիները հոգնել են Իսրայելի «անվերջ պատերազմների» համար պայքարելուց։  «Իրանը «մեծ» երկիր է, իսկ իրանցիները՝ «մեծ» ազգ և հին, «մեծ» քաղաքակրթության ժառանգորդներ։ Շենքերն ու մեքենաները կարող են ոչնչացվել, բայց մեր կամքը «երբեք» չի թուլանա։ Այս սխալ հաշվարկի վրա պնդելը որևէ խնդիր չի լուծի»։

Կրեմլը Եվրոպային զգուշացրել է ռուսական ակտիվների անօրինական բռնագրավման հետևանքների վերաբերյալ

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանը կպաշտպանի իր շահերը և կօգտագործի բոլոր օրինական միջոցները, եթե Եվրոպայի կողմից իր ակտիվներն անօրինական կերպով բռնագրավելու ծրագրերը ակտիվանան։

Ճապոնիան Իսրայելին սպառնում է պատժամիջոցներով

 Ճապոնիայի ԱԳ նախարար Տակեշի Իվայան երեքշաբթի օրը հայտարարել է, որ Տոկիոն կքննարկի բոլոր տարբերակները, այդ թվում՝ Իսրայելի դեմ պատժամիջոցները կամ Պաղեստինի ճանաչումը, եթե երկու պետությունների լուծման ծրագիրը չեղարկվի: Նա ընդգծել է Իսրայելի «միակողմանի գործողությունները» դադարեցնելու և Գազայում երկարատև հրադադարի հասնելու անհրաժեշտությունը, և կոչ է արել մարդասիրական օգնություն ուղարկել Գազա։

Մյանմայում ավիահարվածի հետևանքով զոհվել է 40 մարդ

 France-Presse գործակալությունը, հղում անելով Մյանմայի տեղական աղբյուրներին, հաղորդել է, որ փառատոնի ժամանակ բանակի կողմից իրականացված ավիահարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, իսկ վիրավորվել՝ մոտ 80-ը։

«Դիմադրության նավատորմի» ակտիվիստներն Իսրայելի կալանավայրերում խոշտանգվում են

 Ռոյթերսը հաղորդել է. «Խաղաղության մի շարք ակտիվիստներ, այդ թվում՝ շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը, ով  «Գլոբալ դիմադրության նավատորմի անդամներից էր», խոշտանգումների և վատ վերաբերմունքի են ենթարկվել իսրայելական ուժերի կողմից միջազգային ջրերում ձերբակալվելուց հետո: Թունբերգն ասել է. «Ես զրկված էի մաքուր խմելու ջրից, իսկ մյուս կալանավորներին  զրկել էին կենսականորեն կարևոր դեղամիջոցներից»»:

Ոսկին գերազանցեց 4000 դոլարի ռեկորդը

Չորեքշաբթի օրը ոսկու համաշխարհային գինը առաջին անգամ գերազանցել է մեկ ունցիայի համար 4000 դոլարը՝ հասնելով 4014.64 դոլարի մեկ ունցիայի համար։ Ոսկու համաշխարհային գինը այս տարվա սկզբից ի վեր աճել է ավելի քան 50 տոկոսով։

230 հարձակում Գազայի վրա՝ ՀԱՄԱՍ-ի կողմից Թրամփի ծրագրի հետ համաձայնության մասին հայտարարությունից հետո

 Գազայում Պաղեստինի տեղեկատվական գրասենյակը հայտարարել է, որ Սիոնիստական օկուպանտ ռեժիմը Գազայի հատվածում շարունակում է դաժան ագրեսիան պաղեստինցի ժողովրդի դեմ՝ անտեսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված հրադադարի կոչերը և ՀԱՄԱՍ-ի կողմից համաձայնության ըդնունումը։

Հայտարարության համաձայն՝ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի՝ շաբաթ օրվա լուսաբացից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 7-ի՝ երեքշաբթի օրվա վերջը, օկուպանտ ուժերն ավելի քան 230 օդային և հրետանային հարձակում են իրականացրել Գազայի բնակեցված տարածքների վրա՝ թիրախավորելով տարբեր նահանգներում բնակվող խաղաղ բնակիչներին և փախստականներին: Այս հարձակումների հետևանքով նահատակվել է 118 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

Շեյխ Նաիմ Ղասեմ. Դիմադրությունը թույլ չի տա Իսրայելին հասնել իր նպատակներին

Երեքշաբթի օրը Թեհրանում կայացած «Իրան Համդել» ազգային միջոցառման շրջանակներում,  Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Ղասեմը ողջունել է  Իրանի աջակցությունը դիմադրության մարտիկներին և ասել. «Նասրալլահի որդիները հերոս մարտիկներ են, որոնք թույլ չեն տա Իսրայելին հասնել իր նպատակներին»։

ԻԻՀ ՌԾՈՒ հրամանատարը, Կասպից ծովի գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպումներ է ունեցել 

ԻԻՀ ՌԾՈՒ հրամանատար, կոնտր-ադմիրալ Շահրամ Իրանին, ով մեկնել էր Ռուսաստան՝ մասնակցելու Կասպից ծովի ափամերձ երկրների ռազմածովային հրամանատարների հանդիպմանը, գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է  Ադրբեջանի  և Ղազախստանի իր գործընկերների հետ։