Կրեմլը հայտնել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող աշխատանքների մասին
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև աշխատանքը շարունակվում է, որոշ գործընթացներ վաղ թե ուշ տեսանելի կլինեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Շփումները շարունակվում են։ Մենք մշտապես զրուցում ենք, որոշ բաներ անում ենք։ Դրանք գուցե աննկատ են, բայց վաղ թե ուշ տեսանելի կդառնան։ Այսինքն՝ աշխատանքն ընթանում է», ասել է Ուշակովը՝ ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որից մի հատված հաղորդավարը հրապարակվել է Telegram-ի իր ալիքում։
Ուշակովը նշել է, որ Ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում «ուղղորդող աստղ» են մնում այն պայմանավորվածությունները, որոնց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հասել են Անքորիջում կայացած գագաթնաժողովի ժամանակ։ Ըստ նրա, այդ պայմանավորվածությունները առաջ մղելու համար անհրաժեշտ է մարդկանց համոզել, սակայն «առայժմ ոչ բոլորն են համոզվում»։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն կարող է ազդել Եվրոպայի քաղաքականության վրա, սակայն ԵՄ երկրների Ռուսաստանի նկատմամբ ատելությունը «դժվար է ճեղքել, նույնիսկ ամերիկյան հորատող սարքով»։