ՄԱԿ. Գազայի հատվածում ավերածությունների մասշտաբները անհավատալի են
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով ներկայացուցիչ Թոմ Ֆլետչերը «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում ասել է, որ Գազայի հատվածում ավերածությունների մասշտաբները այնքան մեծ են, որ դժվար է հավատալ, և որ ամեն ինչ հողին է հավասարվել։
Ըստ «Իրան Պրես»-ի,Ֆլետչերը հավելել է, որ ՄԱԿ-ը մշակել է Գազային օգնություն տրամադրելու համապարփակ 60-օրյա ծրագիր, որը նախնական փուլում ներառում է մարդասիրական օգնության ժամանում։ Այս ծրագիրը ներառում է հացի ապահովում, վրանների ուղարկում և հիգիենիայի ու սանիտարական պայմանների բարելավում։
ՄԱԿ-ի ներկայացուցիչը ընդգծել է, որ հիվանդանոցների և դպրոցների վերակառուցումը տարածաշրջանում հրատապ անհրաժեշտություն է, և որ Գազայի ամբողջական վերակառուցման համար անհրաժեշտ են լայնածավալ միջոցառումներ։
Նա նաև կոչ է արել բացել Գազայի բոլոր սահմանային անցակետերը և ասել, որ մարդասիրական օգնություն տեղափոխող հազարավոր բեռնատարներ պետք է մտնեն տարածաշրջան. այդ բեռնատարների մուտքի գործընթացը սկսվել է, և դրա ազդեցությունը տեսանելի է։
Նա այս փուլում ՄԱԿ-ի պարտականությունները բնութագրել է որպես շատ ծանր՝ ասելով, որ նույնիսկ մարդկանց մարմինները փլատակներից դուրս բերելու համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ սարքավորումներ։