Պուտինը ԱՊՀ երկրների հետ սահմանագծման հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակել
https://parstoday.ir/hy/news/world-i238344-Պուտինը_ԱՊՀ_երկրների_հետ_սահմանագծման_հարցերով_հատուկ_ներկայացուցիչ_է_նշանակել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլայ Ուդովիչենկոյին նշանակել է Ռուսաստանի Դաշնության սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ՝ հարևան ԱՊՀ անդամ երկրների հետ։
(last modified 2025-10-22T13:43:51+00:00 )
Հոկտեմբեր 22, 2025 17:13 Asia/Tehran
  • Պուտինը ԱՊՀ երկրների հետ սահմանագծման հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլայ Ուդովիչենկոյին նշանակել է Ռուսաստանի Դաշնության սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ՝ հարևան ԱՊՀ անդամ երկրների հետ։

Համապատասխան հրամանագիրը տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Նիկոլայ Նիկոլաևիչ Ուդովիչենկոյին նշանակել ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ՝ Անկախ պետությունների համագործակցությանը մասնակից հարակից պետությունների հետ ՌԴ պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գծով, նրա վրա դնելով նաև Աբխազիայի Հանրապետության, Վրաստանի և Հարավային Օսիայի Հանրապետության հետ ՌԴ պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի պարտականությունները», - ասվում է փաստաթղթում։

Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից՝ հոկտեմբերի 22-ից: