Ադրբեջանի իշխանությունները պարզաբանել են Ալիևի՝ Երևան այցելելուց հրաժարվելու պատճառները
https://parstoday.ir/hy/news/daily_news-i238690-Ադրբեջանի_իշխանությունները_պարզաբանել_են_Ալիևի_Երևան_այցելելուց_հրաժարվելու_պատճառները
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է Ալիևի՝ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելու հանգամանքը։
(last modified 2025-11-01T07:26:57+00:00 )
Նոյեմբեր 01, 2025 09:48 Asia/Tehran
  • Ադրբեջանի իշխանությունները պարզաբանել են Ալիևի՝ Երևան այցելելուց հրաժարվելու պատճառները

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է Ալիևի՝ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելու հանգամանքը։

«Նախ, դեռևս չի ստացվել Ադրբեջանի նախագահի պաշտոնական հրավերը՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Երևանում։ Երկրորդ, ներկայիս հանգամանքներում չենք կարծում, որ Ադրբեջանի մասնակցությունն այս միջոցառմանը ամենաբարձր մակարդակով հնարավոր կլինի»,- ասել է Հաջիևը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։