Հողն այրվում էր, ժայռերը՝ ծխում
Հիշողություն․ աշխարհը ցնցած ամենահզոր ջերմամիջուկային ռումբի պատմությունը։
▪️Անուններ ունեցող հրեշը. AN602-ը, որը ոչ պաշտոնապես հայտնի է որպես «Ցար-ռումբ» կամ «Կուզկինա մատ», ստեղծել է Իգոր Կուրչատովի թիմը, որի մեջ էր մտնում նաև Անդրեյ Սախարովը։
▪️Ինժեներների սխրանքը. Սկզբնական շրջանում 100 մեգատոննա կշռող ռումբը ստիպված էին կիսով չափ կրճատել ճառագայթման հետ կապված մտահոգությունների պատճառով։ Ռումբի հսկայական չափերը (8.5 մետր, 24 տոննա) Տու-95 ռմբակոծիչի լուրջ փոփոխություններ և եզակի պարաշյուտային համակարգի ստեղծում (1600 մ²) պահանջեցին, որպեսզի ինքնաթիռը կարողանար գտնվել անվտանգ հեռավորության վրա։ Միևնույն ժամանակ անձնակազմին վերադարձի ոչ մի երաշխիք չէին տալիս։
▪️Պայթյուն, որը պտտվեց Երկրի շուրջը. Ռումբը 4 կմ բարձրության վրա պայթեց Նովայա Զեմլյայի գլխին։ Հրե գունդը շառավղով անցավ 4 կմ, իսկ սնկաձև ամպը բարձրացավ 67 կմ: Սեյսմիկ ալիքը երեք անգամ պտտվեց մոլորակի շուրջը: Բռնկումը տեսանելի էր 1000 կմ հեռավորության վրա, իսկ էպիկենտրոնից 400 կմ հեռավորության վրա տներ էին ավերվում: Կրող ինքնաթիռը նետվեց 2,5 կմ ներքև, 40 րոպեով կապը կորավ։
«Էպիկենտրոնից 50 կմ շառավղով ամեն ինչ բոցավառվում էր, չնայած պայթյունից առաջ մարդու հասակի բարձրությամբ ձյուն էր դրված այդտեղ», – պատմել է փորձարկումների մասնակից Յուրի Լիսենկոն։
Այս փորձարկումը աշխարհին ցույց տվեց, որ ԽՍՀՄ-ը կարող է անսահմանափակ հզորության ջերմամիջուկային լիցքեր ստեղծել: Այս իրադարձությունը կարևոր դեր խաղաց միջուկային պարիտետի հաստատման գործում և նպաստեց միջուկային փորձարկումների արգելման մասին պայմանագրի ստորագրմանը։