Վելայաթի․ Թրամփը Գազայի հրադադարի խախտման մասին լուրերը հերքում է տնտեսական նպատակով
https://parstoday.ir/hy/news/world-i238688-Վելայաթի_Թրամփը_Գազայի_հրադադարի_խախտման_մասին_լուրերը_հերքում_է_տնտեսական_նպատակով
Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը նշել է, որ Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայում հրադադարի խախտումը հերքելու ԱՄՆ նախագահի նպատակը տնտեսական է։
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Նոյեմբեր 01, 2025 07:42 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Ալի Վելայաթի 
    ԻԻՀ առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Ալի Վելայաթի 

Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը նշել է, որ Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայում հրադադարի խախտումը հերքելու ԱՄՆ նախագահի նպատակը տնտեսական է։

Վելայաթին սոցիալական ցանցի իր անձնական էջում գրել է․ «Գազայում Սիոնիստական մանկասպան ռեժիմի կողմից հրադադարի խախտումը հերքելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը խաղաղության պահպանումը չէ»:
Pars Today-ի փոխանցմամբ՝ Վելայաթին հայտարարել է. «Թրամփը ձգտում է վերացնել իսլամական երկրների հետ իր ֆինանսական համաձայնագրերի իրականացման ճանապարհին առկա խոչընդոտները և առավելագույնս օգտագործել նրանց հարստությունը։ Իսկ Շարմ էլ Շեյխի շոուն կազմակերպվեց հենց նույն  նպատակով»։

Մադուրո. Վենեսուելայի համար մեր պայքարը պայքար է ամբողջ Ամերիկա մայրցամաքի համար

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, խստորեն քննադատելով ԱՄՆ-ի քաղաքականությունը,  հայտարարել է. «Վենեսուելայի դեմ ձեռնարկված բոլոր գործողությունները նպատակ ունեն արդարացնել պատերազմը, ռեժիմի փոփոխությունը և մեր նավթային հարստության թալանը»: 
Դիմելով Կարիբյան տարածաշրջանի երկրներին, Մադուրոն նշել է. «Մեր եղբայրները Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում պետք է իմանան, որ Վենեսուելայի համար մեր պայքարը իրականում պայքար է ամբողջ ամերիկյան մայրցամաքի համար»:

Գազայում կա 20 հազար  չպայթած ռումբ 

Պաղեստինի ինքնավարության մամուլի գրասենյակը ուրբաթ օրը հայտարարել է, որ Գազայում դեռևս մնում է 20 հազար չպայթած ռումբ։ Հաղորդվել է, որ պայթուցիկ նյութերը ցրված են ավերված բնակելի թաղամասերում, տներում և գյուղատնտեսական հողերում՝ ուղղակի սպառնալիք ներկայացնելով խաղաղ բնակիչների, մասնավորապես՝ երեխաների, աշխատողների և ֆերմերների կյանքի համար, ովքեր տեղաշարժվում են ավերակների միջով կամ փորձում են վերականգնել իրենց տները։

Վաշինգտոն. ԱՄՆ-ի կողմից ռեժիմի փոփոխության դարաշրջանն ավարտվել է 

ԱՄՆ Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ այլ երկրներում քաղաքական համակարգերի փոփոխության երկրի ռազմավարությունն  ավարտվել է: 
Գաբարդը հավելել է. «Տասնամյակներ շարունակ մեր մոտեցումը հիմնված էր այն ճգնաժամերին միջամտելու վրա, որոնք մենք ճիշտ չէինք հասկանում, և, ի վերջո, այս հակամարտություններից հետո ավելի շատ դաշնակիցներ դարձան մեր թշնամիները»:

ԱԽ նիստում վիճաբանություն է տեղի ունեցել Սուդանի և ԱՄԷ-ի ներկայացուցիչների միջև  

Սուդանի Ալ-Ֆաշեր քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների  և սպանությունների  քննարկման թեմայով ԱԽ նիստում բուռն վիճաբանություն է տեղի ունեցել ՄԱԿ-ում ԱՄԷ-ի ներկայացուցիչ  Մուհամմեդ Աբու Շիհաբի և  Խարթումի ներկայացուցիչ  Հարիթ Իդրիսի միջև։ Դիվանագետներն իրար մեղադրել են Սուդանում պատերազմի շարունակման և հակամարտող կողմերին աջակցելու համար։ Սուդանի ներկայացուցիչը, բացահայտորեն մեղադրելով Աբու Դաբիին արագ աջակցության ուժերին զենք և ֆինանսական աջակցություն տրամադրելու գործում կործանարար դերակատարության մեջ, կոչ է արել դադարեցնել միջամտությունը։ ԱՄԷ-ի ներկայացուցիչը, վճռականորեն մերժելով այս մեղադրանքները, հայտարարել է, որ Սուդանում ներգրավված կողմերը չունեն քաղաքական և բարոյական լեգիտիմություն և ներկայիս հումանիտար աղետի հիմնական պատճառն են։

Տանզանիայում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 700 մարդ 

Տանզանիայում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ, Դար-էս-Սալամում և այլ շրջաններում զոհվել է մոտ 700 մարդ։ 

Մոսկվան և Պեկինն ընդլայնում են առևտրատնտեսական համագործակցությունը

Մոսկվայի և Պեկինի միջև առևտրատնտեսական համագործակցությունը զարգանում է՝ չնայած Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցներին։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի օրը կմեկնի Հանչժոու՝ մասնակցելու Ռուսաստանի և Չինաստանի պետությունների ղեկավարների 30-րդ հանդիպմանը: 
Դաշնության կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմավարական հարաբերություններն ու համագործակցությունը հասել են աննախադեպ մակարդակի և շարունակում են դինամիկ կերպով ամրապնդվել: Հանչժոուի հանդիպման ժամանակ  կողմերը կքննարկեն առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, լոգիստիկայի և արդյունաբերական համագործակցության ամրապնդումը, էներգետիկայի, նոր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում գործընկերության ամրապնդումը։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար. Կարիբյան ավազանում ԱՄՆ-ի հարձակումները խախտում են միջազգային իրավունքը

 ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թուրքը հայտարարել է, որ Կարիբյան ավազանում և Խաղաղ օվկիանոսում նավակների վրա ԱՄՆ-ի հարձակումներն անընդունելի են և հակասում են մարդու իրավունքների միջազգային սկզբունքին: Վոլկեր Թուրքը հավելել է. «Հաղորդումների համաձայն՝ ԱՄՆ զինված ուժերի կողմից Կարիբյան ավազանում և Խաղաղ օվկիանոսում նավակների վրա մի շարք հարձակումների արդյունքում զոհվել է ավելի քան 60 մարդ: Այս գործողությունը միջազգային իրավունքում որևէ արդարացում չունի»։