Վաշինգտոնում տնտեսական և քաղաքական փոթորիկը՝ Թրամփի երկրորդ ժամկետի ժառանգությունն է
https://parstoday.ir/hy/news/world-i238716-Վաշինգտոնում_տնտեսական_և_քաղաքական_փոթորիկը_Թրամփի_երկրորդ_ժամկետի_ժառանգությունն_է
Pars Today – Դոնալդ Թրամփի նախագահական երկրորդ ժամկետը, որը սկսվել է 2025 թվականի հունվարին, Միացյալ Նահանգները ներքաշել է տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական և սոցիալական ոլորտներում բազմակողմանի ճգնաժամի մեջ։ Ճգնաժամ, որը The Economist-ի նման պարբերականները բնութագրել են որպես «կառուցվածքային անկարգություն»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2025 14:00 Asia/Tehran
  • Վաշինգտոնում տնտեսական և քաղաքական փոթորիկը՝ Թրամփի երկրորդ ժամկետի ժառանգությունն է

Pars Today – Դոնալդ Թրամփի նախագահական երկրորդ ժամկետը, որը սկսվել է 2025 թվականի հունվարին, Միացյալ Նահանգները ներքաշել է տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական և սոցիալական ոլորտներում բազմակողմանի ճգնաժամի մեջ։ Ճգնաժամ, որը The Economist-ի նման պարբերականները բնութագրել են որպես «կառուցվածքային անկարգություն»։

ԱՄՆ պետական ​​պարտքը Թրամփի նախագահական երկրորդ ժամկետում հասել է 37.9 տրիլիոն դոլարի,ինչն աննախադեսպ է, իսկ 2025 թվականի ֆինանսական տարվա բյուջեի դեֆիցիտը աճել է մինչև 1.4 տրիլիոն դոլար։ Պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունն այժմ գերազանցել է 100 տոկոսը, իսկ Moody's միջազգային վարկանշային գործակալությունն իջեցրել է երկրի վարկային վարկանիշը մինչև Aa1, ինչը մեծացնում է Միացյալ Նահանգների վարկային ռիսկը։

Թրամփի սակագնային քաղաքականությունը, մասնավորապես՝ Չինաստանից և Եվրոպայից ներմուծման վրա մինչև 160 տոկոս սակագների սահմանումը, հանգեցրել է S&P 500 ինդեքսի 10 տոկոս անկման և համաշխարհային մատակարարման շղթաների խափանումների։ 210 գործադիր հրամանագրեր արձակելու հետ միաժամանակ Թրամփը իշխանությունը կենտրոնացնելու նպատակով թուլացրել է այնպիսի կառույցների անկախությունը, ինչպիսիք են Արդարադատության նախարարությունը և հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ, FBI)։

ՆԱՏՕ-ի, Եվրոպայի և հարևան երկրների հետ լարվածությունը սրելու ԱՄՆ արտաքին քաղաքականության հետևանքով, երկիրը հայտնվել է աշխարհաքաղաքական փխրուն դիրքում։

Միևնույն ժամանակ, Թրամփի միգրացիոն քաղաքականության խստացումը կրկնակի ճնշման է ենթարկել Ամերիկայի ժողովրդագրական և տնտեսական կառուցվածքը և խորացրել սոցիալական անհավասարությունները։