Ուլյանով. Իրանին շանտաժի ենթարկելու արևմտյան մեթոդները անարդյունավետ են
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը շեշտել է.-«Իրանի դեմ շանտաժի և վերջնագրերի վրա հիմնված արևմտյան մեթոդները անարդյունավետ են, և Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը կարող են լուծվել միայն հարգանքի վրա հիմնված երկխոսության միջոցով»։
Ինչպես հաղորդում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Նովոստի»-ին, Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը նշել է այն փաստը, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին (ՀԳՀԾ) մասնակից արևմտյան կողմերը դեռևս հակված են շանտաժի և վերջնագրերի վրա հիմնվել վեճերը լուծելու համար, սակայն նման մեթոդները անարդյունավետ են Իրանի դեմ։ Նա ընդգծել է, որ իրանական միջուկային ծրագրին վերաբերող հարցերի լուծումը հնարավոր կլինի միայն փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության միջոցով։
Ուլյանովն ասել է. «Մենք ուշադիր հետևում ենք միջուկային համաձայնագրի նկատմամբ արևմտյան կողմերի մոտեցումների փոփոխություններին։ Թվում է, թե այս պահին նրանք հստակ պատկերացում չունեն, թե ինչպես ձևավորել Իրանի հետ համագործակցության ապագա ճարտարապետությունը միջուկային զենքի չտարածման ոլորտում։ Հաշվի առնելով ազդակները՝ նրանք դեռևս հակված են շանտաժի և վերջնագրերի վրա հիմնվել։ Սակայն Իրանի հետ կապված նման մեթոդները արդյունավետ չեն»։
Ռուս դիվանագետը հավելել է, որ Իրանի միջուկային հարցում տարաձայնությունների լուծումը հնարավոր է միայն փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության միջոցով՝ հաշվի առնելով Թեհրանի պարտավորությունների ու իրավունքների հավասարակշռությունը՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներում։