Ռազմական փորձագետ. Իրանը կարող է մեկ օրում ոչնչացնել Իսրայելը
12-օրյա պատերազմի ժամանակ իրանական հրթիռները շրջանցեցին «Երկաթե գմբեթը» հաիցնելով աշխարհի ռազմական փորձագետներին, իսկ Իսրայելին կանգնեցրին աննախադեպ անվտանգության մղձավանջի առջև։
12-օրյա պատերազմի ժամանակ իրանական հրթիռները ներկայացրեցին իրենց ուժն ու արժանացան փորձագետների հիացմունքին։
Հղում անելով Fars-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ԱՄՆ բանակի նախկին անդամ, գնդապետ Դուգլաս ՄաքԳրեգորն ասել է․ «Իրանն ունի հսկայական հրթիռային զինանոց և կարող է Իսրայելը մեկ օրում հողին հավասարեցնել»։
Նա հավելել է, որ Իրանը չի պատերազմ սկսելու ցանկություն չունի, բայց ունի համապատասխան ռազմական կարողություններ՝ թշնամուն դիմակայելու համար: ՄաքԳրեգորը միակ մարդը չէ, ով գնահատել է Իրանի հրթիռային հզորությունը: 12-օրյա պատերազմի ընթացքում այլ փորձագետներ նույնպես գնահատել են Իրանի կարողությունները, քանի որ իրանական հրթիռները հաջողությամբ հարվածել են օկուպացված տարածքների թիրախներին
Ռազմական փորձագետ Իբրահիմ Քալաշը այդ փորձագետներից է։ Նա նշել է, որ «Իրանը Իսրայելի «Երկաթե գմբեթը» վերածել է ջրահեռացման խողովակի»։
Թուրք փորձագետը կարծում է, որ 12-օրյա պատերազմից առաջ Իսրայելը փորձում էր ներկայանալ որպես աշխարհի ամենաապահով տարածաշրջան, սակայն իրանական հրթիռները ցրեցին այդ միֆը և մարտահրավեր նետեցին Իսրայելի պաշտպանական համակարգերին։ Նա նաև անդրադարձել է իրանական հրթիռային տեխնոլոգիային և ընդգծել, որ Իսրայելը չի կարողացել դիմակայել այս հրթիռներին ու Իրանի կատաղի հարձակումներին։
Իրանը հաղթեց պատերազմում
Թոշակի անցած եգիպտացի գեներալ Սամիր Ֆարաջը արաբական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ընդգծել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանն իր հրթիռներով ավելի արդյունավետ հարվածներ հասցրեց իր թշնամուն: Ֆարաջը նշել է, որ միայն Իրանը կարողացավ առաջին անգամ սիոնիստ գաղութաբնակներին «իրական վախի համ» տալ՝ հենվելով իր պաշտպանական կարողությունների վրա։
Նա հավելել է, որ Իրանի ռազմական հզորությունը ստիպեց սիոնիստներին առաջին անգամ մի քանի օր անընդմեջ անցկացնել ապաստարաններում: Իրանական հրթիռները ստիպեցին նույնիսկ իսրայելցի պաշտոնյաներին, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուին, փախչել ապաստարաններ: Չնայած Իսրայելի ջանքերին՝ գրաքննելու իրանական հրթիռների պատճառած վնասը, շարունակում են հրապարակվել տեսանյութեր, որոնք ցույց են տալիս այդ հրթիռների պատճառած ավերածությունների խորությունը։
Արևմուտքի վախը Իրանի «ապոկալիպտիկ» հրթիռներից
Իրանի նոր հիպերձայնային հրթիռները, որոնք հայտնի են որպես «ապոկալիպտիկ» հրթիռներ, այնքան են վախեցրել Իսրայելին և Միացյալ Նահանգներին, որ դարձել են արևմտյան ռազմական և պաշտպանական փորձագետների վերլուծության հիմնական թեման: Նրանք զգուշացրել են, որ Իրանի հիպերձայնային հրթիռները նախատեսված են առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպիսին է «Երկաթե գմբեթը», ներթափանցելու համար: Ամերիկյան National Interest ամսագիրը գրել է, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, մինչև կարողանան օգտագործել հզոր լազերներ՝ հրթիռային սպառնալիքներին հակազդելու համար, մինչդեռ Իրանը արդիականացնում է իր հիպերձայնային հրթիռները:
Պարբերականը գրել է, որ «Ֆաթահ» դասի հրթիռները կարողացել են ճեղքել Իսրայելի պաշտպանությունը և մեծ վնաս հասցնել ռազմական և քաղաքացիական թիրախներին:
National Interest-ը գրել է, որ չնայած Իսրայելի կողմից վնասի ամսին լուրերը գրաքննելու ջանքերին, իրանական հրթիռները մեծ կորուստներ և վնասներ են պատճառել օկուպացված տարածքներում, ինչը մեծացրել է իսրայելցի պաշտոնյաների մտահոգությունները Իրանի հիպերձայնային հնարավորությունների վերաբերյալ:
Պարբերականը գրել է, որ ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ Միացյալ Նահանգները «իրական պաշտպանական համակարգ չունեն այդ զենքերի դեմ», քանի որ «Երկաթե գմբեթը» նախատեսված է ավելի դանդաղ, ավելի պարզ հրթիռների, այլ ոչ թե հիպերձայնային հրթիռների համար: Հունիսի 13-ին Իսրայելը ներխուժեց Իրան՝ երկիրը մասնատելու նպատակով, սակայն իր սպասումներին հակառակ՝ ոչ միայն չհասավ իր նպատակներին պատերազմում, այլև բազմիցս դարձով իրանական հրթիռների թիրախ, և իսրայելական կարևոր հետազոտական կոնտրոնները ոչնչացվեցին։
Դիմոնան և Հայֆան՝ Իրանի հրթիռների թիրախում
Արևմտյան վերլուծաբանները զգուշացրել են Իսրայելին և ԱՄՆ-ին Իրանի նոր հրթիռների մասին՝ ընդգծելով, որ Իրանը կարող է լայնածավալ հարձակման միջոցով թիրախավորել այնպիսի կարևոր օբյեկտներ, ինչպիսիք են Դիմոնայի միջուկային ռեակտորը կամ Հայֆայի նավահանգիստները: Իրանը նախկինում ցույց էր տվել իր հզորությունը՝ թիրախավորելով Արևմտյան Ասիայում գտնվող երկու ամերիկյան բազաներ: Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունցի հետո Իրանը հրթիռակոծեց Իաքում գտնվող ամերիկյան Այն ալ-Ասադ բազան, իսկ հետո՝ 12-օրյա պատերազմում, ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումից հետո, թիրախավորեց Կատարում գտնվող Ալ-Ուդեյդի բազան: