Ադրբեջանի բանակի արդիականացման գործընթացը կշարունակվի. Ալիև
https://parstoday.ir/hy/news/world-i238926-Ադրբեջանի_բանակի_արդիականացման_գործընթացը_կշարունակվի._Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակի արդիականացման գործընթացը կշարունակվի։
(last modified 2025-11-07T07:27:11+00:00 )
Նոյեմբեր 07, 2025 10:57 Asia/Tehran
  •  Ադրբեջանի բանակի արդիականացման գործընթացը կշարունակվի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակի արդիականացման գործընթացը կշարունակվի։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ալիևն այդ հարցը քննարկել է նոյեմբերի 6-ին Բաքվում ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Օրակարգում են եղել նաև Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցության հեռանկարները։

Ադրբեջանի ՊՆ–ի տվյալներով՝ նոյեմբերի 5-ին ՆԱՏՕ-ի շուրջ 40 ներկայացուցիչներ «Ցամաքային զորքերի շտաբների, զորամասերի և ստորաբաժանումների մարտունակության գնահատում» խորագրով դասընթաց են անցկացրել Ադրբեջանում։

Ադրբեջանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ «Ռազմական կրթության ընդլայնում» ծրագրի շրջանակում 2008 թվականից։ Բաքուն մասնակցում է ՆԱՏՕ-ի նախաձեռնություններին, այդ թվում՝ պաշտպանական ոլորտի բարեփոխումներին, ահաբեկչության դեմ պայքարին և գիտական նախագծերին։

Կողմերը նաև  քննարկել են պաշտպանական համագործակցության ընդլայնումը, էներգետիկ անվտանգությունը, ռազմական արդիականացումը և Ադրբեջանի Հանրապետության դերը ՆԱՏՕ-ի առաքելություններում:

ՆԱՏՕ-ի 15 անդամ երկրների ներկայացուցիչներ Բաքվում քննարկելու են Ադրբեջանի հետ ապագա հարաբերությունները: