Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանը համաձայնել են կայունացնել Հյուսիս-Հարավ միջանցքի սակագները
https://parstoday.ir/hy/news/world-i240792-Իրանը_Ռուսաստանը_և_Ադրբեջանը_համաձայնել_են_կայունացնել_Հյուսիս_Հարավ_միջանցքի_սակագները
Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի երկաթուղային ոլորտների պաշտոնյաները նոր համաձայնագիր են ստորագրել՝ միջազգային Հյուսիս-Հարավ միջանցքի արևմտյան ճյուղի փոխադրման սակագները կայունացնելու վերաբերյալ։
(last modified 2025-12-25T07:33:08+00:00 )
Դեկտեմբեր 25, 2025 11:03 Asia/Tehran
  •  Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանը համաձայնել են կայունացնել Հյուսիս-Հարավ միջանցքի սակագները

Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի երկաթուղային ոլորտների պաշտոնյաները նոր համաձայնագիր են ստորագրել՝ միջազգային Հյուսիս-Հարավ միջանցքի արևմտյան ճյուղի փոխադրման սակագները կայունացնելու վերաբերյալ։

Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների ավարտին ստորագրված համաձայնագրով Հյուսիս-Հարավ միջանցքի արևմտյան ճյուղի բեռնափոխադրման համապարփակ և միասնական սակագները կմնան անփոփոխ բոլոր կողմերի համար։

Այս համաձայնագիրը կարևոր քայլ է նոյեմբերի 26-ին Բաքվում ստորագրված եռակողմ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործում։

Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հիմնական նպատակն է բարձրացնել այս երթուղու տնտեսական և մրցակցային գրավչությունը՝ համեմատած այլ տարածաշրջանային միջանցքների հետ։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Աստարայի սահմանային անցակետով (Իրանի և Ադրբեջանի սահման) կոնտեյներային տարանցումը 2025 թվականին աճել է մոտ 60%-ով՝ հասնելով գրեթե 7500 կոնտեյների (TEU). ռեկորդ, որը խոստանում է ամրապնդել այս երթուղու դիրքը համաշխարհային մատակարարման շղթայում։

Կողմերը նաև համաձայնել են համագործակցել ոչ կոնտեյներային բեռներ, այդ թվում՝ սև մետաղ, հացահատիկներ, փայտանյութ, թուղթ և քիմիական պարարտանյութեր տեղափոխելու  համար։

2025 թվականին տարանցման տեմպերի կայունացումը և զգալի աճը  վկայում են Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Հանրապետության վճռականության մասին՝ կայուն կերպով զարգացնելու Հյուսիս-Հարավ ռազմավարական միջանցքը և այն առաջիկա տարիներին վերածելու տարածաշրջանային և միջտարածաշրջանային առևտրի հիմնական զարկերակներից մեկի։