Ամերիկյան ամսագիր. Թրամփի կեղծ խաղաղության համաձայնագրերը վտանգավոր են
-
ԱՄՆ նախագահ Թրամփը, պատերազմի նախարար Հեգսեթը, պաշտպանության նախարար Ռուբիոն և փոխնախագահ Վենսը
ParsToday–ի փոխանցմամբ, ամերիկյան Foreign Policy ամսագիրը նշում է. Թրամփը շատ է խոսում խաղաղության մասին, և բոլորը հստակ հասկացել են, որ դրա պատճառը նրա շահագրգռվածությունն է Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալու հարցում: Նա ամեն առիթով ասում է, որ դադարեցրել է առնվազն ութ պատերազմ. բայց այս խոսքերը լոկ պնդումներ են:
Ամերիկյան Foreign Policy ամսագիրը վերլուծական հոդվածում նշում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնագիտացումը այսպես կոչված «Պոտյոմկինի» խաղաղության ծրագրերն են. խորհրդանշական համաձայնագրեր՝ մեծ աղմուկով, որոնք շուտով անհետանում են: Ըստ Pars Today-ի՝ Գազայի 20 կետանոց ծրագիրը, որը Թրամփը անվանել է «ոչ միայն պատերազմի ավարտ, այլև ահաբեկչության և մահվան դարաշրջանի ավարտ», ոչ միայն չի դադարեցրել կռիվները այդ գոտում, այլև նպաստել է Իսրայելի կողմից Արևմտյան ափի լուռ օկուպացիային և այդ ռեժիմի կողմից պաղեստինցիների նկատմամբ դաժան վերաբերմունքին: Հոկտեմբերին հրադադարի կնքումից ի վեր մոտ 400 պաղեստինցի նահատակվել է, և օգնությունը մնում է անբավարար։
Այնուհետև հոդվածում նշվում է. Արդյո՞ք որևէ մեկը իսկապես հավատում է, որ «ապագա պաղեստինյան պետության տանող ճանապարհ» այս անորոշ ծրագիրը իրական է և արդյոք իրականում որևէ արդյունքի կհասնի: Ծրագիրը իրական խաղաղության ուղղությամբ քայլ չէր. այն պարզապես քողարկում էր «մեծ Իսրայել» ստեղծելու և պաղեստինցիներին որպես ինքնություն ունեցող ազգ վերացնելու ջանքերը: Ուկրաինայի հարցում ևս Թրամփը նախագահական ընտրություններում քարոզարշավ էր անում՝ խոստանալով դադարեցնել պատերազմը «24 ժամվա ընթացքում»․ Պնդում, որը հենց այդ ժամանակ էլ սին էր թվում: Այժմ, Թրամփի վարչակազմի մեկնարկից գրեթե մեկ տարի անց, նրա ջանքերը՝ համոզելու երկու կողմերին դադարեցնել կռիվները, դեռևս արդյունք չեն տվել։
Նմանապես, անհիմն է Թրամփի այն պնդումը, որ Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային պատերազմն ավարտվել է: Երկու երկրները վերջերս վերսկսել են մարտական գործողությունները, և Թաիլանդի վարչապետը Թրամփի հետ հեռախոսազրույցում մերժել է հրադադարի կոչերը: Սուդանում և Կոնգոյում քաղաքացիական պատերազմները դադարեցնելու ԱՄՆ ջանքերը նույնպես ձախողվել են: Մյուս կողմից, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մերժել է Թրամփի պնդումները, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև պարբերաբար տեղի ունեցող սահմանային բախումները դադարել են: Այս բոլոր դեպքերում Թրամփի՝ խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասին պնդումները չափազանցված են եղել։
Foreign Policy-ն հավելել է. «Այս անարդյունք ջանքերին ուղեկցվում են այնպիսի գործողություններով, որոնք բորբոքում են պատերազմի կրակը աշխարհի այլ մասերում»: Թրամփը համագործակցել է Իսրայելի հետ, երբ այն հարձակվել է Իրանի վրա. նա նաև կարգադրել է հրթիռային հարվածներ հասցնել Աֆղանստանին, Նիգերիային, Սոմալիին, Լիբիային, Իրաքին, Սիրիային և Եմենին: Թրամփի վարչակազմը, առանց վարանելու, «իրավական դաշտից դուրս սպանություններ» է կատարում Կարիբյան ավազանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվողների նկատմամբ՝ խախտելով ԱՄՆ և միջազգային օրենքները: Թրամփը նաև սպառնում է ռազմական ուժ կիրառել՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը տապալելու համար: Սա «խաղաղարար» տիտղոսին արժանի կարիերայի ցուցանիշ չէ»: