Զախարովա. Արևմուտքի հարկատուների փողերը ծախսվում են խաղաղ բնակիչների սպանության վրա
-
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովա
Pars Today - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է Խերսոնի մարզի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը, որի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, վիրավորվել՝ 50-ը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան դատապարտել է Խերսոնի մարզի վրա մահացու հարձակումը, որի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, վիրավորվել՝ բազմաթիվ մարդիկ։ Զախարովան ասել է. «Արևմուտքի հարկատուների միլիարդավոր փողերը» ծախսվում են Ուկրաինայի գործողությունների վրա, որոնք ուղղված են խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների սպանությանը։ «Մենք մայս ոճրագործության մեջ մեղադրում ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսապես աջակցում են Ուկրաինայում ահաբեկչական խուլիգաններին», - ասել է նա։ Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոն ասել է, որ Խերսոնի մարզում Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, վիրավորվել՝ 50-ը։