X-ի օգտատերերը քննադատել են Իրանի մասին Թրամփի անամոթ արտահայտությունները
Սոցիալական ցանցերի արտասահմանցի օգտատերերը, հիշելով ԱՄՆ նախագահի աջակցությունը Գազայում հազարավոր երեխաների կոտորածին, իրանցի ցուցարարների համար նրա կոկորդիլոսի արցունքները որակել են շոու։
Արձագանքելով Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիային, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social –ի իր օգտահաշվում գրել է. «Եթե Իրանը կրակ բացի ցուցարարների նկատմամբ և բռնություն կիրառի, ԱՄՆ-ն կաջակցի ցուցարարներին»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը պնդում է, որ աջակցում է Իրանի որոշ քաղաքներում խաղաղ բողոքի ցույցերին, մինչդեռ վերջերս, ի պատասխան Միացյալ Նահանգներում իր դեմ լայնածավալ ցույցերի, նա հրապարակել էր արհեստական բանականությամբ պատրաստված և տարօրինակ բովանդակությամբ տեսանյութ։ Տեսանյութում Թրամփը, կործանիչ ինքնաթիռ նստած, թռչում Թայմս Սքվերում հավաքվախ և «Ոչ թագավորին» բացականչող ցուցարարների գլխավերևով և ռմբակոծում նրանց «շագանակագույն հեղուկով»։
Թրամփի միջամտողական հայտարարությունները քննադատության են արժանացել ոչ միայն իրանցի օգտատերերի, այլև տարբեր երկրների քաղաքացիների շրջանում։
Անդրադառնալով Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջին հանդիպմանը՝ օգտատերերը նշել են, որ ԱՄՆ նախագահն Իսրայելի ռեժիմի խամաճիկն է։
Ստորև ներկայացված են X-ի օգտատերերից մի քանիսի արձագանքները
Bitcoin rosarry Թրամփի անամոթ հայտարարությունները, որ Միացյալ Նահանգները պատրաստ է միջամտել Իրանի ներքին գործերին, լարվածության վտանգավոր սրացում են, որը պետք է խստորեն դատապարտվի: Այս պատերազմ հրահրող հռետորաբանությունը սպառնում է տարածաշրջան ու աշխարհն ընկղմել ևս մեկ աղետալի պատերազմի մեջ, որին ամերիկյան ժողովուրդը դեմ է:
@Mmunir zaman Թրամփը Բիբիի խամաճիկն է: Նա ամեն ինչ կանի փողի համար:
Աբդիֆիթա Ահմեդ Ես իրանցիներին խորհուրդ եմ տալիս տարբերակել օրինական պահանջները և թշնամիների հետ համագործակցությունը: Երբեք մի ընդունեք դավաճանությունը: Պահպանեք խաղաղությունն ու միասնությունը:
Հուսեյն Ալ-Քաաբի Գազան ամբողջությամբ ոչնչացվել է, իսկ Սիրիայի փոքրամասնությունները ապրում են հոլոքոստի իրավիճակում, բայց սա չի արթնացրել Թրամփի խիղճը: Բայց Իրանի բողոքի ցույցերը, որոնց հիմնական պատճառը նրա սեփական պատժամիջոցներն են, նրան դարձնում են ցուցարարների կողմնակից և պաշտպան: Ինչ ֆարս:
Ռեզա Բհաթ Այս վայրենիները կրկին սպառնում են աշխարհի ամենահին քաղաքակրթությանը: Իրանցիները պետք է հասկանան, որ այս չար մարդիկ երբեք չեն գալիս ոչ մեկին փրկելու, նրանք գալիս են միայն թալանելու և կոտորելու: Լիբիան, Իրաքը, Աֆղանստանը և Վիետնամը հստակ օրինակներ են։
Վադդեփալի Պրավի Դոնալդ Թրամփը կմնա համաշխարհային պատերազմի միակ գործակալը, այլ ոչ թե խաղաղության: Նա իրավունք չունի միջամտել Իրանի գործերին: